Հա

Քաղաքական

17/05/2021 - 11:20

«Հասկանում է՞ք, բանակցութիւններն աւարտւել են 15 ժամ առաջ ու դրա մասին որեւէ պաշտօնական հաղորդագրութիւն չկայ». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը գրում է. «Ադրբեջանցիների հետ երէկ կայացած բանակցութիւններն արդէն 15 ժամ է աւարտւել են, լրատւամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանեան, ռուսաստանեան եւ ադրբեջանական տիրոյթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառւեցին։

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը գրում է. «Ադրբեջանցիների հետ երէկ կայացած բանակցութիւններն արդէն 15 ժամ է աւարտւել են, լրատւամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանեան, ռուսաստանեան եւ ադրբեջանական տիրոյթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառւեցին։

Տեղեկութիւններ ստացւեցին ամենատարբեր ուղղութիւններից, բացի պաշտօնական աղբիւրներից։

Իշխանութեան տարբեր դէմքեր էլ ընդամէնը զբաղւած են իրենց տապալումները «սւաղելու», «ծածկադմփոցն ապահովելու» եւ պատասխանատւութիւնից խուսափելու՝ արդէն աւանդական դարձած գործելաոճով։

Հասկանում է՞ք, բանակցութիւններն աւարտւել են 15 ժամ առաջ ու դրա մասին որեւէ պաշտօնական հաղորդագրութիւն չկայ։

Մի կողմ դրէք ընդդիմութեանը, քաղաքական գործընթացները, հասկացէ՛ք, մարդիկ ընդամէնը ուզում են իմանան, թէ ինչ է կատարւել եւ իրենց ինչ է սպասւում։

ԱԱԾ-ին խորհուրդ եմ տալիս տեղեկատւական անվտանգութեան վերաբերեալ բարոյախրատական հերթական կոչերի փոխարէն զբաղւել իշխանութեան, պետական տարբեր կառոյցների՝ վերոնշեալ թեմայով ուսումնա-դաստիարակչական աշխատանքով։

Ի դէպ, իշխանութեան տարբեր դէմքերի երէկւայ խայտառակ պահւածքն ու պաշտօնական կառոյցների լռութիւնն առաւել խորացրեց եւ վտանգաւոր աստիճանի հասցրեց իշխանութեան՝ ադրբեջանցիներին նոր զիջումներ խոստանալու հասարակութեան կասկածներն ու մտահոգութիւնները»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։