Հա

Քաղաքական

17/05/2021 - 12:20

«Փաստօրէն Սիւնիքում ընթացող 5-օրեայ «բանակցութիւններն» ամփոփւեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտութեամբ». Անի Գասպարեան

Անի Գասպարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - Անի Գասպարեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼԵԱՑԻԱՆ

Փաստօրէն Սիւնիքում ընթացող 5-օրեայ «բանակցութիւններն» ամփոփւեցին Հայաստանի հերթական խայտառակ պարտութեամբ։

Արձանագրենք փաստերը.

1. Մայիսի 12-ին թշնամին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։

2. Հայկական կողմից որեւէ դիմադրութիւն չի լինում, քանի որ ՀՀ տարածքն անպաշտպան է։

3. Հինգ օրւայ ընթացքում ՀՀ իշխանութիւններն էդպէս էլ չեն կարողանում յետ շպրտել թշնամուն, ոչնչացնել կամ գերեվարել, ինչը պարտաւոր էին անել։

4. Զինւած ուժերում որեւէ մէկն այս ամէնի համար պատասխանատւութեան չի ենթարկւում։

5. Դրսից մարդ են բերում, որ իրենց չարածի տակից կարողանայ մի ձեւով դուրս գալ։

6. Արդիւնքում թշնամին ոչ միայն մնում է ՀՀ տարածքում, դեռ մի բան էլ ամրապնդւում է դիրքերով՝ լեգիտիմացնելով իր ներխուժումը։

Հայաստանի կապիտուլեացիան շարունակւում է։ Նիկոլի իշխանութիւնը՝ նոյնպէս...

Յ.Գ. Չզարմանաք, եթէ նիկոլի քարոզչամեքենան սա ներկայացնի իբրեւ մեծ ձեռքբերում։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։