Հա

Քաղաքական

17/05/2021 - 12:25

«Իրականում թշնամին պատրաստւում է ոչ թէ խաղաղութեան, այլ պատերազմի». Վարդան Ոսկանեան

Թշնամու հետ խաղաղութեան մասին խօսողներն իրենց հարց տւե՞լ են, թէ արդեօք Բաքւում ցանկանո՞ւմ են այդ խաղաղութիւնը։ Իրականում թշնամին պատրաստւում է ոչ թէ խաղաղութեան, այլ պատերազմի, այլապէս կարիք չէր լինի նման ինտենսիւութեան պարբերական զօրավարժութիւններ անցկացնելու։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Թշնամու հետ խաղաղութեան մասին խօսողներն իրենց հարց տւե՞լ են, թէ արդեօք Բաքւում ցանկանո՞ւմ են այդ խաղաղութիւնը։ Իրականում թշնամին պատրաստւում է ոչ թէ խաղաղութեան, այլ պատերազմի, այլապէս կարիք չէր լինի նման ինտենսիւութեան պարբերական զօրավարժութիւններ անցկացնելու։

Ընդ որում, որքանով, որ մեզ համար է դժւարացել Արցախի մասնակի բռնազաւթման հետեւանքով ի յայտ եկած շփման գիծը պահելը, գրեթէ նոյնքանով էլ դա բարդացել է թշնամու համար:

Բերեմ, դիցուք, բռնազաւթւած Քարվաճառի շրջանի օրինակը, որը շրջափակւած լինելով բնական պատնէշներով, Հայաստանի ու Արցախի բանակներով եւ ռուս խաղաղապահների կողմից հսկւող Քաշաթաղեան միջանցքով, ըստ էութեան, վերածւել է «կղզու», որտեղ ռազմական առումով մուտք գործելը շատ աւելի հեշտ է լինելու հէնց Հայաստանից եւ Արցախից»:  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։