Հա

Քաղաքական

17/05/2021 - 12:30

«Հայաստանն այսօր ունի երկու սիմւոլ՝ թուրքի առաջ մեն-մենակ կանգնած հովիւն ու պետական աշխատասենեակում երկիրը վարի տւող չոբանները». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում անդրադարձել է Հայաստանի ներկայ սիմւոլներին՝ նշելով, որ Հայաստանն այժմ հովւի ու չոբանի միջեւ է։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում անդրադարձել է Հայաստանի ներկայ սիմւոլներին՝ նշելով, որ Հայաստանն այժմ հովւի ու չոբանի միջեւ է։

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանն այսօր ունի երկու սիմւոլ.

1. Հովիւը, որը մեն-մենակ կանգնում է մեր երկիր մտնող թուրքի առաջ ու յետոյ տեղեկացնում դրա մասին իշխանութեանը։

2. Չոբանները, որոնք նստած են պետական աշխատասենեակներում ու վարի են տալիս երկիրը։

Իմ պատուհանից ուշ երեկոյեան հրավառութիւն էր երեւում, իսկ առաւօտեան՝ զուռնադհոլով հարսանիք։ Զուգահեռ երկրի գիտակից հատւածը որերորդ գիշերն է՝ չի քնում, հասկանալով իրավիճակի ծայրայեղութիւնը, ինչը, սակայն, չի փոխանցւում հասարակութեան լայն շերտերին։ Դւորնիկովի, Մուրադովի, 102-րդ բազայի տեղաշարժերին լարւած հետեւող, Լաւրովի ու Պետդեպի ամէն բառը ֆիքսող մարդիկ այսօր չունեն լծակներ եւ առ այս պահը չեն կարողանում կոնսոլիդացնել հասարակութիւնը։

Մեր ընտրութիւնը երբեք այսքան պարզ չի եղել՝ կանգնել հովւի՞ կողքին, թէ՞ չոբանների։

Սա է այսօրւայ հայկական սոցիոլոգիան։ Չոբանների ընտրազանգւածը, լինի այն նւազ կրթւած խաւում, Երեւանի մոդայիկ սրճարաններում, թէ՝ Հ1-ի չդադարող եթերում, պէտք է ուռուցքի պէս փոքրացնել, որ յետոյ կարողանաս վիրահատել-հեռացնել։

Միւս կողմից՝ արթնացնել շատ աւելի մեծ հանրութեանը ու, կանգնելով հովւի կողքին, բացատրել, որ Սիւնիքի իրավիճակն ուղիղ գծով կախւած է Հայաստանի կառավարման որակից։

Հէնց ընտրողը հասկացաւ, որ ընտրութիւնից է կախւած Սիւնիքի եւ Հայաստանի ճակատագիրը, հէնց հասկացաւ, որ իր ընտրութիւնից է կախւած նոր պատերազմի, թէ արժանապատիւ խաղաղութեան հեռանկարը՝ կանի իր ընտրութիւնը։ Ուրեմն պէտք է աշխատել այդ ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։