Հա

Քաղաքական

17/05/2021 - 13:10

«Լճերի ֆոնին լուսանկարւելու սիրահար վարչապետ ու փոխվարչապետ, խօսէ՛ք, պատմէ՛ք մարդկանց, թէ ինչ էք պայմանաւորւել». Նայիրի Յոխիկեան

Լրագրող, հեռուստամեկնաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Քանի դեռ ՀՀ իշխանութիւնը ջայլամի դիրք է ընդունել, ադրբեջանական ամբողջ մեդիադաշտը եւ քաղաքական գործիչները թիրախաւորել են հայ հանրութեանը՝ մատակարարելով մեծ քանակութեան կեղծ ինֆորմացիա։

«alikonline.ir» - Լրագրող, հեռուստամեկնաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Քանի դեռ ՀՀ իշխանութիւնը ջայլամի դիրք է ընդունել, ադրբեջանական ամբողջ մեդիադաշտը եւ քաղաքական գործիչները թիրախաւորել են հայ հանրութեանը՝ մատակարարելով մեծ քանակութեան կեղծ ինֆորմացիա։

Ես չգիտեմ, թէ ինչ գաղտնի պայմանաւորւածութիւն են ձեռք բերել հայ եւ ադրբեջանցի պաշտօնեաները մայիսի 16-ի բանակցութեան ժամանակ, բայց վստահ եմ, որ․

- Տիգրանաշէնը (Քեարքի) չի յանձնւում Ադրբեջանին,

- Տաւուշի գիւղերը չեն յանձնւում Ադրբեջանին,

- Արցախի Կարմիր շուկայի ճանապարհը չի յանձնւում Ադրբեջանին,

- Սիւնիքով միջանցք դեռեւս չի անցնում։

Տեղեկատւական ռումբերը ադրբեջանական կողմը ուղարկում է հայկական դաշտ՝ փաստացի ահաբեկելով մեր հայրենակիցներին, փոխարէնը չկայ մէկ հայ պաշտօնեայ, ով հերքի կամ հաստատի դրանք։

Լճերի ֆոնին լուսանկարւելու սիրահար վարչապետ ու փոխվարչապետ, խօսէ՛ք, պատմէ՛ք մարդկանց, թէ ինչ էք պայմանաւորւել։ Գուցէ իսկապէ՞ս գնաք Սեւ լճի մօտից ուղիղ եթեր մտնէք ու ասէք, որ ադրբեջանցիների ասածը լկտի սուտ է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։