Հա

Քաղաքական

18/05/2021 - 13:35

«Փաստ». «Ի՞նչը կարող է վճռորոշ լինել առաջիկայ արտահերթ ընտրութիւններում»

«Կիրակի պարզ դարձաւ, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին (եթէ, իհարկէ, դրանք կաեանան) մասնակցելու է նաեւ ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրութիւններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսեանը, կարծես, ցուցակում չի լինելու եւ յայտարարել է, որ բարձր պաշտօններում աւարտել է իր ծառայութիւնը, սակայն, որպէս ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական մասնակցութիւն ունենալու է:

«alikonline.ir» - «Կիրակի պարզ դարձաւ, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին (եթէ, իհարկէ, դրանք կաեանան) մասնակցելու է նաեւ ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրութիւններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսեանը, կարծես, ցուցակում չի լինելու եւ յայտարարել է, որ բարձր պաշտօններում աւարտել է իր ծառայութիւնը, սակայն, որպէս ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական մասնակցութիւն ունենալու է:

Իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Ռոբերտ Քոչարեանը գլխաւորելու են իրենց ուժերի ցուցակները: Սա լաւ է, թէ վատ, ճաշակի հարց է: Սակայն, ուզենք, թէ չուզենք, պէտք է արձանագրենք, որ երեք նախագահների մասնակցութիւնը առանձնայատուկ բովանդակութիւն ու որակ է հաղորդելու ընտրութիւններին: Իհարկէ, այստեղ կան նաեւ որոշ նրբերանգներ, մասնաւորաբար ՀԱԿ-ի մասով: Լեւոն Տէր-Պետրոսեանի՝ համագումարեան խօսքը իրեն բնորոշ դիւանագիտական, վերլուծական միտքն ունէր, շատերը նոյնիսկ նոր բառ սովորեցին: Միեւնոյն ժամանակ, հարուստ էր հակաքարոզչութեան բուռն էլեմենտներով, ու, ամենայն հաւանականութեամբ, նրա ղեկավարած ուժը այդպէս է անցկացնելու քարոզարշաւը, ինչը զարմանալի չի լինի, քանզի հէնց Տէր-Պետրոսեանն է հասարակութեանը պառակտելու, «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» ջրբաժան մտցնելու, «ով մեզ հետ չէ, դաւաճան է» վտանգաւորագոյն թեզը շրջանառութեան մէջ դնելու, այլոց հնարաւոր ու անհնար մեղադրանքներ ներկայացնելու եւ այդ ֆոնին սուրբ երեւալու գործելաոճի «կնքահայրը» (այս անգամ էլ Տէր-Պետրոսեանն ամէն ինչ անում էր ցոյց տալու, թէ իրենից յետոյ 23 տարի երկրում միայն վատն է եղել): Գործելաոճ, որը տարիների ընթացքում հրաշալի իւրացրեց ու կատարելագործեց Նիկոլ Փաշինեանը:

Այդուամենայնիւ, ՀԱԿ-ի մասնակցութիւնը վստահաբար կարեւոր նշանակութիւն կարող է ունենալ հետագայ զարգացումների առումով: Հասկանալի է, որ առաջին նախագահի առաջին ու հիմնական թիրախը եղել ու մնում է Ռոբերտ Քոչարեանը, նրա պայքարը Քոչարեանի դէմ է, ու այդպէս եղել է 1998 թւականից այս կողմ: Աւելին, նոյնիսկ ինքն է խոստովանում, որ իր առաջարկը՝ միաւորւել երեք նախագահներով, նպատակ է ունեցել լուծել երկու խնդիր. «Մի կողմից՝ խափանել Նիկոլ Փաշինեանի վերարտադրութիւնը, միւս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարեանի վերահաստատումը պետութեան ղեկին»: Ներկա վիճակում թիրախաւորել Փաշինեանի դէմ պայքարողներին նշանակում է ուղղակի աջակցել Փաշինեանին, որ ուժի կողմից էլ դա լինի, եւ այս դէպքում ձեռքի հետ Նիկոլ Փաշինեանին քննադատելը դառնում է մի տեսակ արհեստական, եթէ նոյնիսկ առերեւոյթ փորձել ես տարանջատվել Նիկոլից՝ իբր նրա «կնքահայրը» չես, կամ փոշմանել ես, որ այդպիսին ես եղել:

Սակայն նոյնիսկ այդ դէպքում պարզ է, որ Տէր-Պետրոսեանին ձայն են տալու իր կողմնակիցներն ու ՀԱԿ համակիրները, որոնք շատ չեն, եւ նրանք, որոնք դէմ են երկրորդ ու երրորդ նախագահներին, բայց ուրախ կը լինէին ձայն չտալ Նիկոլ Փաշինեանին: Ակնյայտ է, որ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներին ձայն տալ պատրաստւող որեւէ մէկը չի կարող յանկարծ մտքափոխւել ու ձայն տալ ՀԱԿ-ին: Նոյն յաջողութեամբ դժւար է պատկերացնել մի «լեւոնականի», որ կարող է յանկարծ քւէ տալ երկրորդ ու երրորդ նախագահներին կամ նրանց ղեկավարած ուժերին: Այսինքն, ՀԱԿ-ի քւէները, կրկնենք, բացի երդւեալ ՀԱԿ-ականներից ու ՀԱԿ համակիրներից, նրանք են լինելու, որոնք գուցէ ընդդէմ երկրորդի ու երրորդի ի վերջոյ ձայն տային Նիկոլ Փաշինեանին, կամ նրանք, որոնք սկզբունքորեն դէմ են թէ՛ գործող իշխանութեանը, թէ՛ նախկին երկու իշխանութիւններին: Այսինքն, ՀԱԿ-ի մասնակցութիւնն առաջին հերթին նպատակ ունի վերցնել այն քւէները, որոնք կարող էին Նիկոլ Փաշինեանից «փախչել», սակայն գնալ այնպիսի ուժերի, որոնք նշեալ միջանկեալ գօտում են, բայց ընտրութիւններից յետոյ վստահաբար կոալիցիոն կառավարութիւն չեն կազմի Նիկոլի հետ եւ թոյլ չեն տայ, որ նա վերարտադրւի:

Իսկ ՀԱԿ-ը դա կարող է անել, թէկուզ միայն նրա համար, որ թոյլ չտայ Ռոբերտ Քոչարեանի վերադարձը իշխանութիւն: Բայց, ինչպէս ցոյց է տւել ժամանակը, անտարակոյս մեծ ինտելեկտի տէր Լեւոն Տէր-Պետրոսեանի քաղաքական հաշւարկները յաճախ սխալ են լինում, եւ նա, անկախ տարբեր հաշւարկներից ու պլաններից, կամա թէ ակամայ, կարող է խփել Նիկոլ Փաշինեանի իշխանութեան քաղաքական «դագաղի» վերջին մեխը հէնց վերը նշւած պատճառներով ու հաշւարկներով: Ընդ որում, կապ չունի՝ ինքը ցանկանում է դա, թէ ոչ: Այսուամենայնիւ, կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք: Թէ՛ Լեւոն Տէր-Պետրոսեանի, թէ՛ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ Սերժ Սարգսեանի հասցէին քննադատութիւնների, նոյնիսկ անւանարկումների ու որակումների պակաս չի եղել: Սակայն այն բանից յետոյ, երբ նրանք յայտարարեցին ընտրութիւններին մասնակցելու մասին, բնական սուր արձագանքներից զատ, զարմանալիօրէ շատ էր նաեւ ոգեւորութիւնը:

Դեռ շատ առիթ կը լինի մանրամասնել այս ֆենոմենը, սակայն գոնէ առաջին հայեացքից, կարծես, ժողովրդական յայտնի խօսքի հետ գործ ունենք. «Մինչեւ չգայ յետինը, չի հիշւի նախկինը»: Այս դէպքում, անկախ նախկին երեք նախագահների ունեցած թերութիւններից ու բացթողումներից, հասարակութեան գերակշիռ մասի համար նրանք այսօր փրկօղակ են ընկալւում: Երեք նախագահները միմեանցից շատ տարբեր են թէ՛ իրենց տեսակով, թէ՛ իրենց կառավարման մոդելով, թէ՛ շատ հարցերում սկզբունքային մօտեցումներով: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանք նաեւ որոշակի ընդհանրութիւններ ունեն, ու սա դժւար է չընդունել՝ անկախ նրանից, թէ որ նախագահին ով ինչպէս է վերաբերւում: Նախ՝ երեք նախագահները խորհրդանշում են յաղթանակ, արժանապատւութիւն, ապահովութիւն, անվտանգութիւն, պետականակերտութիւն: Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնութիւն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետութեան համար բաւականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերութիւններից ու սխալներից:

Երրորդ՝ երբեւէ որեւէ հայ վատ չի զգացել նրանից, որ իր երկիրը դրսում ներկայացրել են երեք նախագահները: Նոյնիսկ ընդհակառակը: Այս ցանկը կարելի է լրացնել: Սակայն կարեւորն այն է, որ հանրութիւնը, քննադատելով նրանց, այսօր կանգնած է մի իրավիճակի առջեւ, երբ նախկին նոյնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թւում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինեանը: Առաւել եւս, որ պարզւեց՝ ժամանակի հետ «նախկինների» հետ կապւած շատ թեմաներ պարզապէս կա՛մ կեղծ էին, կա՛մ ուռճացւած: Ցաւօք, յաճախ հէնց «լեւոնականների», այդ թւում՝ Փաշինեանի ձեռամբ: Արդէն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինեանն իր թիմով հետեւողականօրէն ոչնչացնում է երեսուն տարւայ բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերեւում:

Այսօր մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, հազարաւոր զոհեր, գնալով խորացող վտանգ՝ կախւած Հայաստան աշխարհի վրայ, ձախողում ու աւերում բոլոր ոլորտներում: Եւ բնական է, որ հանրութեան մեծ մասին ոգեւորում է ինտելեկտուալիզմը, յաղթանակը, արժանապատւութիւնը, անվտանգութիւնը, ապահովութիւնը, ինքնիշխանութիւնը, այլ ոչ հակառակը: Եւ հէնց այս հանգամանքն էլ կարող է վճռորոշ լինել առաջիկայ արտահերթ ընտրութիւններում»

 

Յարակից լուրեր

  • «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով
    «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով

    «ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

  • Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը
    Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

    Իրանի Իսլամական Հանրապետութեան սոցիալական ապահովութեան ներդրումների ընկերութեան հրաւէրով յուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնւում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տէրեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին
    Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

    Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

  • «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ
    «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ

    Ընդհանուր առմամբ, բանակցութիւններ ասւածը տարբեր խողովակներով ընթանում էին ու ընթանում են, այդ թւում՝ ոչ միայն պաշտպանութեան, այլ գուցէեւ արտաքին գործերի նախարարութիւնների, երկրի ղեկավարների ադմինիստրացիաների խողովակներով: «Փաստ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանն՝ անդրադառնալով սահմանային լարւածութեան ֆոնին ՀՀ ՊՆ-ի կողմից յայտարարվւծ սպասւելիք բանակցութիւնների մասին, ինչն անակնկալ էր հանրութեան համար: Ըստ քաղտեխնոլոգի, իրականում ոչ մի արտառոց բան չկայ:

  • Սադրիչ յարձակումներ, անըմբռնելի լռութիւն
    Սադրիչ յարձակումներ, անըմբռնելի լռութիւն

    Անհասկնալի եւ անըմբռնելի կացութեան մէջ ենք ի Հայաստան: Հազիւ մէկ շաբթուան ժամանակամիջոցին, Ատրպէյճանի բանակը գրեթէ ամենօրեայ հետեւողականութեամբ եւ օր աւուր սաստկացումով կը կրկնէ սահմանամերձ շրջաններու վրայ յարձակումները: Ասոր դիմաց, եւ մինչ հայրենի բանակը կը փորձէ ամէն գնով դիմադրել եւ կասեցնել թշնամիին յառաջխաղաղքը՝ Սոթքի, Վերին Շորժայի թէ Երասխի մէջ, քաղաքական բեմահարթակին վրայ ազդեցիկ… լռութիւն մը կը պահէ Երեւանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։