Հա

Քաղաքական

18/05/2021 - 13:40

«Սիւնիքում եւ Գեղարքունիքում մեր ժողովրդի յաջորդ պարտութիւնն է բեմադրւում». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի պետական սահմանը Սիւնիքում ու Գեղարքունիքում հատելուն ու Հայաստանի տարածքում հաստատւելուն.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի պետական սահմանը Սիւնիքում ու Գեղարքունիքում հատելուն ու Հայաստանի տարածքում հաստատւելուն.

«Ուզո՞ւմ էք ասեմ, թէ ինչ է կատարւում ՀՀ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ մեր ժողովրդի յաջորդ պարտութիւնն է բեմադրւում։ Ճիշտ այնպէս, ինչպէս դա եղել է անցած տարւայ Արցախեան պատերազմի ժամանակ։ Նոյն դերակատարները, նոյն սցենարը եւ նոյն մեթոդները։ Deja vu!

Ախր մենք տեսել ենք արդէն այս ամէնը։ Թշնամին նորից գրոհում է մեր Հայրենիքը, Նիկոլն ու իր թիմը նորից խաբում են հասարակութեանը, ժողովուրդը նորից ապակողմնորոշւած է եւ չգիտի ինչ անել։

Անկեղծ հարց եմ տալիս, յարգելիներս՝ գոնէ մօտաւոր պատկերացում ունէ՞ք, թէ ՀՀ արեւելեան սահմաններում ինչ վիճակ է։ Գիտէ՞ք արդեօք, թէ ինչի մասին են բանակցում հակամարտող կողմերը։ Վերջապէս կա՞ն բանակցութիւններ, թէ՞ չկան բանակցութիւններ։ Եթէ կան, ապա ո՞վ, ո՞ւմ հետ եւ ինչի՞ մասին է բանակցում…

Ոչ մէկս էլ ոչինչ չգիտենք։ Մեզ շարունակ խաբում են։ Մեզ խաբել եւ անգամ համոզել են, որ այլեւս բանակ չունենք։ Որ ի վիճակի չենք դիմակայելու թշնամուն։ Որ Արցախը վաղուց էր յանձնած եւ այլն, եւ այլն։ Ու հէնց դա է մեզ սպանող հիմնական զէնքը՝ Նիկոլի սուտը։

P.S. Երկու օր առաջ Գողթում տեղի ունեցած «Նիկովիդ-18: Ախտորոշում եւ բուժում» համաժողովի ընթացքում Կարէն Վրթանէսեանը չափազանց ճիշտ եւ կարեւոր միտք հնչեցրեց։ Նա ասաց, որ իրական ճակատը այսօր կառավարական առանձնատների ու Կառավարութեան շէնքի միջանկեալ հատւածով է անցնում։ Որ Երեւանում է պէտք լուծել բոլոր խնդիրները։ Որ միայն կապիտուլեանտի հեռացումը մեզ դուրս կը բերի այս մղձաւանջից։ Բայց դէ ասողին լսող է պէտք»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։