Հա

Քաղաքական

19/05/2021 - 11:59

Ուղիղ խոստովանութիւն. 2018 թ. հայկական յեղաշրջումը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական մարմինների ձեռքի գործն է

Գոհար Սրապիոնեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․«Գունաւոր յեղափոխութիւնների ճարտարապետ-կազմակերպիչները բռնւել են. հաքեր - պրանկերները կարողացել են մուտք գործել այդ կազմակերպութիւնների զում հարթակը, որով պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում այս կամ այն երկրի՝ այսպէս կոչւած ընդդիմադիր գործիչների հետ, որոնք իրականում հէնց այդ կազմակերպութիւնների նախագծերն են: Հաքերները ներկայացել են որպէս Բելառուսի ընդդիմադիր գործիչ, իսկ իրականում նրանց նախագիծ սւետլանա տիխանովսկայա ու կորզել են գաղտնի տեղեկութիւններ:

«alikonline.ir»- Գոհար Սրապիոնեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․«Գունաւոր յեղափոխութիւնների ճարտարապետ-կազմակերպիչները բռնւել են. հաքեր - պրանկերները կարողացել են մուտք գործել այդ կազմակերպութիւնների զում հարթակը, որով պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում այս կամ այն երկրի՝ այսպէս կոչւած ընդդիմադիր գործիչների հետ, որոնք իրականում հէնց այդ կազմակերպութիւնների նախագծերն են: Հաքերները ներկայացել են որպէս Բելառուսի ընդդիմադիր գործիչ, իսկ իրականում նրանց նախագիծ սւետլանա տիխանովսկայա ու կորզել են գաղտնի տեղեկութիւններ:

Զումին մասնակցել են աշխարհով մէկ գունաւոր յեղափոխութիւնների հիմնական ճարտարապետ կազմայերպութեան՝ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ կողմից վերահսկւող ու ֆինանսաւուող NED-ի (աջակցութիւն դեմոկրատիայի ազգային ֆոնդ) ներկայացուցիչներ՝ դրա ղեկավար Կարլ Գերշմանի հետ միասին: Գերշմանն իր կարծիքով տիխանովսկայային, բայց իրականում հաքերին հաճոյքով պատմել է, թէ ինչեր եւ ինչպէս են կազմակերպւում համաշխարհային յետնաբեմում, եւ ով է պատւիրում երաժշտութիւնը: Նա խոստովանել է, որ իրականում NED-ը ծրագրային կազմակերպութիւն չէ, այլ՝ գրանտ բաժանող կազմակերպութիւն, որ իրենք ունեն 4 ինստիտուտ, որոնք ակտիւօրէն աշխատում են Բելառուսում: Ասել է, որ դրանցից երկուսի հետ տիխանովսկայան մերձ յարաբերութիւններ ունի: 

Դրանցից մէկը միջազգային հարցերով ազգային դեմոկրատական ինստիտուտն է, միւսը՝ միջազգային հանրապետական ինստիտուտը: Բացի այդ՝ իրենք ունեն բիզնես ինստիտուտ՝ խիստ մերձ ԱՄՆ առեւտրի պալատի հետ: «Մենք ֆինանսաւորում ենք նրանց, որ աշխատեն Բելառուսի բիզնեսի հետ, որ կարողանան հակակշռել Լուկաշենկոյին»,- ասել է բոսը: 

Այսինքն՝ Գերշմանը նոյնիսկ ջանք չի էլ գործադրում թաքցնելու, որ իր ֆոնդը աշխատում է որպէս իսկական քաղաքական հետախուզական մարմին եւ Կենտրոնական հետախուզական բիւրոյի հետ է: Զումի ժամանակ նա խոստովանում է՝ արաբական գարունը, ԽՍՀՄ, Հարաւսլաւիայի անկումը, Վենեսուելլայում իշխանութիւնը տապալելու փորձերը, 2002-ին Չաւեսի վրայ յարձակումը, Հայիթիում յեղափոխութիւնը, ուկրայինական, վրացական, հայկական յեղաշրջումները՝ բոլորը, բոլորը, իրենց ձեռքի գործն են:

Իսկ Գերշմանի ղեկավարած կառոյցի՝ արեւելեան եւրոպայի հարցերով աւագ մասնագէտը հաճոյքով պատմում է այն մասին, որ մինսկեան անցեալ տարւայ իրադարձութիւնները կրկին իրենց ձեռքբերումն են:

ՌԴ-ում յայտնի վերլուծաբան Արմէն Գասպարեանն է անդրադարձել այս պատմութեանը, ինքն էլ խոստովանել է՝ նման դիսկոտեկներ առանց NED-ի աշխարհի որեւէ կէտում տեղի չեն ունենում: Գունաւոր յեղափոխութիւնները նախագծողները զում-կոնֆերանսի ժամանակ խոստովանել են, որ նաւալնին էլ իրենց պլանն է, եւ որ հիմա կենտրոնացել են Ռուսաստանի վրայ:

Նման էքսցեսները շատ կարեւոր են նաեւ այն բանի համար, որ աշխարհով մէկ մարդիկ արդէն սկսում են ճանաչել ու տարբերել գունաւոր յեղափոխութիւնները՝ դրանց նենգ տեխնոլոգիաներով հանդերձ, եւ չի բացառւում, որ տասնամեակներ անց դրանք դադարեն այլեւս ազդեցիկ լինել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։