Հա

Քաղաքական

20/05/2021 - 18:10

«Պատիւ ունեմ» դաշինքը կոչ է անում հայաստանեան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին այսօր՝ ժամը 19.00-ին, հաւաքւել կառավարութեան շէնքի դիմաց

«Պատիւ ունեմ» դաշինքը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւած է.

«alikonline.ir» - «Պատիւ ունեմ» դաշինքը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւած է.

«Ադրբեջանական զօրքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետութեան տարածք, նրանց դիրքաւորումը, Հայաստանին ներկայացւող նոր պահանջները, ինչպէս նաեւ՝ այսօր, կապիտուլեանտ իշխանութեան ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցութիւններում կայ նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգութիւնների տեղիք են տալիս:

Սա այն անհայրենիք իշխանութիւնն է, որը քողարկել է 2018 թւականի մայիսից ի վեր, արցախեան բանակցութիւնների իրական ընթացքը, երկիրը հասցրել արիւնալի պատերազմի, յանգեցրել կործանարար պարտութեան եւ հասարակութիւնից թաքուն ստորագրել նւաստացուցիչ յայտարարութեան տակ:

Սա այն անհայրենք իշխանութիւնն է, որը հրադադարի համաձայնութիւնից յետոյ Ադրբեջանին է զիջել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթներից չբխող տարածքները՝ Կովսականի, Սանասարի հատւածում, ինչպէս նաեւ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գիւղերը, ռազմավարական նշանակութեան Դիզափայտ լեռն ու յարակից բարձունքները:

Այս զիջումները անհայրենիք իշխանութիւնը տեւական ժամանակ թաքցրել է հասարակութիւնից եւ ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների յայտնի դառնալուց յետոյ:

Այս հանգամանքը ցոյց է տալիս, որ չկա որեւէ երաշխիք, թէ ներկայիս բանակցութիւնների ընթացքը, առաւել եւս՝ օրակարգում գտնւող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի կենսական շահերին:

Հաշւի առնելով վերոգրեալը՝ «Պատիւ ունեմ» դաշինքը`

1. Պահանջում է անմիջապէս դադարեցնել բոլոր ստւերային գործարքները եւ բանակցութիւնները Հայաստանին եւ Արցախին վերաբերող հարցերով:

2. Պահանջում է անյապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր յաւելւածներով:

3. Կոչ է անում հայաստանեան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին եւ ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հաւաքւելու կառավարութեան շէնքի դիմաց ներկայացւած դրոյթները բաւարարելու պահանջով:

4. Սոյն պահանջները չկատարելու դէպքում Դաշինքը իրեն իրաւունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներով պայքարելու անհայրենիք կապիտուլեանտնի ազգադաւ քաղաքականութեան դէմ:

Մեր հետագայ քայլերի մասին կը խօսենք տեղում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։