Հա

Քաղաքական

20/05/2021 - 18:20

Քաղաքացիները շտապում են Հանրապետութեան հրապարակ՝ կանխելու Փաշինեանի հակապետական, ապազգային գործողութիւնը

ՀՀ քաղաքացիները, համախմբւած, մէկը միւսին կոչ անելով, հաւաքւում են Հանրապետութեան հրապարակում՝ կանխելու Նիկոլ Փաշինեանի հերթական հակապետական, ապազգային գործողութիւնը։

«alikonline.ir» - ՀՀ քաղաքացիները, համախմբւած, մէկը միւսին կոչ անելով, հաւաքւում են Հանրապետութեան հրապարակում՝ կանխելու Նիկոլ Փաշինեանի հերթական հակապետական, ապազգային գործողութիւնը։ Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նշենք, որ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստի ժամանակ յայտարարեց, որ ստորագրելու է շրջանառւող փաստաթուղթը։ Խօսքը նոր փաստաթղթի մասին է, որով Փաշինեանը Տաւուշից թշնամուն է փոխանցելու 7 գիւղ, իրականացւելու է սահմանների դեմարկացիա, ինչի մասին տեղեկացրել էր նաեւ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։ «Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- յայտարարեց Փաշինեանը՝ խօսելով շրջանառւող փաստաթղթի մասին։

Հանրապետութեան հրապարակում հաւաքւելու կոչին միացել է նաեւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը։

Իրադարձութիւների զարգացմանը հետեւէ՛ք Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։