Print this page
20/05/2021 - 20:40

Արտաքին գործերի նախարարը, տեղակալներն ու մեծ թւով աշխատակիցներ կը հեռանան․ չեն ցանկանում պատասխանատւութիւն ստանձնել

ArmLur.am-ի տեղեկութիւններով, ԱԳՆ-ում քննարկւում է հարցը, որ եթէ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այւազեանը, տեղակալներն ու մեծ թւով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։

«alikonline.ir» - ArmLur.am-ի տեղեկութիւններովԱրտաքին գործերի նախարարութիւնում բուռն քննարկումներ են։ ArmLur.am-ի տեղեկութիւններով, ԱԳՆ-ում քննարկւում է հարցը, որ եթէ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այւազեանը, տեղակալներն ու մեծ թւով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։

Նրանք ասում են, որ չեն ցանկանում պատասխանատւութիւն ստանձնել հող յանձնող իշխանութեան գործողութիւնների համար եւ սերունդներով մնան այդ բեռի տակ։

Յաւելենք, որ քիչ առաջ նախարարի տեղակալ Աւետ Ադոնցն ասել է, թէ տեղեակ չեն բանակցւող փաստաթղթի մասին։

 

Յարակից լուրեր