Հա

Քաղաքական

20/05/2021 - 22:00

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Սեփական իշխանութիւնն ամէն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինեանը երկրում ստեղծել է քաոս եւ պատրաստ է պետութեան ու հայրենիքի հաշւին կատարել ցանկացած ազգադաւ գործողութիւն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակւում է:

Հայրենակիցներ,

Սեփական իշխանութիւնն ամէն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինեանը երկրում ստեղծել է քաոս եւ պատրաստ է պետութեան ու հայրենիքի հաշւին կատարել ցանկացած ազգադաւ գործողութիւն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակւում է:

Վիճակը յետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:

Երկրի վարչապետի պաշտօնից հրաժարւած, դէ իւրէ լիազօրութիւնները կորցրած Նիկոլ Փաշինեանը իրաւազօր չէ Հայաստանի կառավարութեան անունից ստորագրել որեւէ փաստաթուղթ:

Բացի այդ, միջազգային իրաւունքով արգելւած որեւէ գործողութիւնով, այդ թւում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերւած ցանկացած համաձայնութիւնն առ ոչինչ է:

Ելնելով վերը նշւածից՝

1. Կառավարութիւնը պարտաւոր է դադարեցնել Նիկոլ Փաշինեանի լիազօրութիւնների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինեանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։

2. Հայ ժողովրդի կենսական շահերը եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կարող են ապահովել միայն առաջիկայ արտահերթ ընտրութիւններով ձեւաւորւող նոր իշխանութիւնները:

3. Կառավարութեան պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան վերականգնումը հնարաւոր բոլոր միջոցներով։

 

20.05.2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։