Հա

Քաղաքական

22/05/2021 - 08:25

«Որոշել եմ չառաջադրւել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին». Սասուն Միքայէլեան

Երկրապահ կամաւորական միութեան նախագահ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Սասուն Միքայէլեանը որոշել է իր թեկնածութիւնը չառաջադրել արտահերթ ընտրութիւններում։ Այս մասին մայիսի 21-ին, ԵԿՄ վարչութեան ֆէյսբուքեան էջում տարածւած տեսանիւթում յայտարարել է նա:

«alikonline.ir» - Երկրապահ կամաւորական միութեան նախագահ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Սասուն Միքայէլեանը որոշել է իր թեկնածութիւնը չառաջադրել արտահերթ ընտրութիւններում։ Այս մասին մայիսի 21-ին, ԵԿՄ վարչութեան ֆէյսբուքեան էջում տարածւած տեսանիւթում յայտարարել է նա:

Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշւած է.

«Յետպատերազմեան շրջանում ներքաղաքական լարւած իրավիճակը էլ աւելի չսրելու մտահոգութիւնից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիւ քաղաքական դիրքորոշում յայտնելու գայթակղութիւնից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհութեան կամ քննադատութեան արտայայտութեան երկրապահը կը ներքաշւէր ներքաղաքական գործընթացների մէջ, ինչը կարող էր յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։ Ներքաղաքական իրավիճակը յանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանութիւն ձեւաւորելու ընդունելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրութիւնների անցկացումը, որին հնարաւորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։

Լինելով Արցախեան յաղթական ազատամարտի զինւոր ու հրամանատար, ԵԿՄ վարչութեան նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտւածի կարգավիճակի գիտակցման համակերպւելը, ինչը յարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարւող կառոյցի անցած ճանապարհին ու առաքելութեանը։

Նման եւ այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրւել որպէս թեկնածու սոյն թւականի յունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին՝ մնալով հաւատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու կոչմանը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։