Հա

Քաղաքական

22/05/2021 - 11:20

«Հայաստան» դաշինքը իրական հնարաւորութիւն է՝ կործանումը կասեցնելու եւ պետութիւնը վերականգնելու համար

Նախատեսւող արտահերթ ընտրութիւններին ընդառաջ, կարծում ենք, առաւել քան էական է, թէ որ ուժը ի՛նչ հիմնական շեշտադրումներով, խոստումներով է ներկայանալու հանրութեանը, ընտրողներին, ժողովրդին, ինչպէս ասւում է: Սակայն, որքան էլ բնական է համարւում նախընտրական խոստումների որոշ «ճոխութիւնը», մենք ինքներս ենք անբնական ու անտանելի վիճակում, որպէս պետութիւն, հասարակութիւն, որպէս երկիր ու ժողովուրդ:

Նախատեսւող արտահերթ ընտրութիւններին ընդառաջ, կարծում ենք, առաւել քան էական է, թէ որ ուժը ի՛նչ հիմնական շեշտադրումներով, խոստումներով է ներկայանալու հանրութեանը, ընտրողներին, ժողովրդին, ինչպէս ասւում է: Սակայն, որքան էլ բնական է համարւում նախընտրական խոստումների որոշ «ճոխութիւնը», մենք ինքներս ենք անբնական ու անտանելի վիճակում, որպէս պետութիւն, հասարակութիւն, որպէս երկիր ու ժողովուրդ: Ուստի էական, եթէ ոչ առանցքային է դառնում ոչ այնքան նախընտրական խոստումների կամ հիմնական մօտեցումների գրաւչութիւնը, այլ բազմապատիկ աւելի կարեւորվում է, թէ ո՛վ է դա ասում, ո՛ր գործիչը: Ի վերջոյ, որքանո՞վ է հիմնաւորւած ներկայացւող մօտեցումը կամ խոստումը, ու ի՞նչ գործերի բագաժ ունի խոստում կամ հաւաստիացում հնչեցնողը:

Այդ տեսանկիւնից կապիտուլեանտ փաշինեանական ռեժիմը, որքան էլ որ հիմա ռեւանշիստական ու բռնատիրական ծաղրանկարային շարժումներ անի, տապալւած է: Քանզի փաշինեանական ռեժիմի «գործը» Արցախի կործանումն է, Հայոց Բանակի աւելի քան 5000 զինւորների ու սպաների կորուստը, կտրուկ ընդարձակւած «Եռաբլուրը», հազարաւոր ու հազարաւոր վիրաւորւածներն ու հաշմւածները, տասնեակ ու տասնեակ հազարաւոր տնազրկւածները: Նորմալ հասարակութեան դէպքում փաշինեանական ռեժիմի ներկայացուցիչները հանրութիւնից ոչ թէ ձայն կամ քւէ կակնկալէին, այլ… ժաւելի սպիրտ կամ խիտ քացախաթթու (այսպէս ասած՝ «էսենցիա») կը խնդրէին, որ խմեն ու ինքնաոչնչանան: Սակայն թողնենք դրանց: Առանց այդ էլ՝ կապիտուլեանտ-հողատուներին ու անարժան-խաբեբաներին մեծ ուշադրութեան արժանացրինք այս մի քանի տողով:

Շատ աւելի կարեւոր է, թէ ինչ առանցքային մօտեցումներ ունի երկիրն ու ժողովրդին այս ճահճակործան վիճակից հանելու իրական յայտ ներկայացրած եւ վստահութիւն ներշնչող «Հայաստան» դաշինքը, ի դէմս նախագահ Ռոբերտ Քոչարեանի, ՀՅ Դաշնակցութեան եւ «Վերածնւող Հայաստանի»:

Հարկաւ, դեռ կը կազմւի ու հանրութեանը կը ներկայացւի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իշխանութիւնը հայ ժողովրդին վերադարձնելուց յետոյ անելիքի, հիմնական մօտեցումների եւ պատկերացումների առաւել մանրամասն նկարագրմամբ ու հիմնաւորումներով: Սակայն «Հայաստան» դաշինքի ձեւաւորման հիմնարար ակտում՝ համագործակցութեան «Հռչակագրում» արձանագրւած թեզերը թոյլ են տալիս միանգամայն որոշակի պատկերացում կազմել այն մասին, թէ ինչն ինչպէս է լինելու իշխանութիւնն այս ընտրութիւններով հայ ժողովրդին ու ազգային ուժերին վերադարձնելուց յետոյ:

Առաջինն, իհարկէ, Արցախի ներկայիս բեկորաբզկտւած վիճակն է ու հետագայ ճակատագիրը: Նախ, ընդգծելի է «Հայաստան» դաշինքի ընդհանրական գնահատականը, որ Արցախի հետ տեղի ունեցածը եւ շարունակւող գործընթացները ցաւոտ հարւած են մեր ազգային պետականութեանը, ինչպէսեւ՝ խաթարում են երկրի անվտանգութիւնն ու պաշտպանունակութիւնը, հարցականի տակ են դնում մեր արժանապատւութիւնն ու կեանքի իրաւունքը:

Ինչ վերաբերում է հետագայ ընթացքի առումով ունեցած մօտեցմանը, ապա այն, էլի ընդհանրական ձեւակերպմամբ, հետեւեալն է. «Անարդարացի ստատուս քւոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդութեամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղւած Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ, եւ Արցախ-Հայաստան երաշխաւորւած, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը»:

Աւելի պարզ ասած՝ «Հայաստան» դաշինքը, գալով իշխանութեան, վերականգնելու է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցային գործընթացը, ձգտելով ստեղծւած իրավիճակում հասնել հնարաւոր առաւելագոյնին, ինչը չափազանց դժւար ու բարդ է լինելու՝ հաշւի առնելով վերջին 3 տարւայ ընթացքում ու կործանարար պատերազմով «թաւշեայ» պոռոտախօսների գործած աւերները:

Ամէն դէպքում, «Հայաստան» դաշինքը հաւաստիացնում է, որ քաղաքացիների վստահութեան քւէն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ պատերազմական յանցագործութիւնների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծւելու է յետպատերազմեան հումանիտար աղէտի հետեւանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհւածների եւ անհետ կորածների տւեալների ամբողջացում, վիրաւորների ու հաշմանդամների, տնաւեր դարձած մարդկանց սոցիալական աջակցութիւն, վերականգնողական աշխատանքներ եւ այլ կարեւորագոյն հարցեր):

Մեծ հաշւով, «Հայաստան» դաշինքը, նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ, ձգտելու է նախ՝ կասեցնել ներկայիս կործանումային ընթացքը, փրկել ու պահել այն, ինչ հնարաւոր է փրկել, վերականգնել պետութեան սուբիեկտայնութիւնը: «Հայաստան» դաշինքը իրական հնարաւորութիւն է՝ պետականութիւնը, ինքնիշխանութիւնը, տնտեսութիւնը, ազգային արժանապատւութիւնը վերականգնելու համար: Ըստ էութեան, կարելի է ասել, որ սա է նախագահ Քոչարեանի՝ ակտիւ քաղաքականութիւն եւ իշխանութեան վերադառնալու հիմնական մոտիւացիան:

 

ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ

Yerevan.today

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։