Հա

Քաղաքական

22/05/2021 - 11:25

«Մենք ներկայանալու ենք լուրջ, կշիռ ունեցող ցանկով». Իշխան Սաղաթելեան

Մենք ներկայանալու ենք լուրջ, կշիռ ունեցող ցանկով։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ հարցազրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

«alikonline.ir» - Մենք ներկայանալու ենք լուրջ, կշիռ ունեցող ցանկով։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ հարցազրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Նա նշել է, որ ցուցակի վերաբերեալ աշխատանքները գրեթէ աւարտական փուլում են. «3-4 օր յետոյ արդէն կը ներկայացնենք կենտրոնական յանձնաժողով։ Մենք ներկայանալու ենք շատ լուրջ, կշիռ ունեցող ցանկով։ Ցանկում կը տեսնենք պետական ապարատում կենսագրութիւն ունեցող մարդիկ, կը տեսնէք փորձառու քաղաքական գործիչներ, նաեւ երիտասարդ, թարմ դէմքեր, կը տեսնէք յայտնի բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, փորձագէտներ։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ունեն անցած ճանապարհ, գիտելիք, փորձառութիւն եւ պատրաստ են գալ ու ծառայել իրենց երկրի ու հայրենիքի համար։ Այլ կուսակցութիւնների ցանկերի հետ համեմատելով՝ կը տեսնէք, թէ մենք ինչ թիմով ենք ներկայանում»։

Իշխան Սաղաթելեանի խօսքով՝ սա նաեւ լուրջ ազդակ է հասարակութեանը, թէ իրենք ինչ դէմքերով են գալիս եւ ինչ են ուզում. «Այս իմաստով բաւականին հետաքրքիր եւ մրցունակ թիմով ենք ներկայանալու»։

Յարակից լուրեր

  • «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց
    «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց

    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

    «alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

    Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

    «Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

    Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

    Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

    «Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

    Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

    «Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

     

  • «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան
    «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը ԱԺ-ում.

  • «ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան
    «ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան

    Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

  • «Թշնամին երկու ուղղութիւններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ». Իշխան Սաղաթելեան
    «Թշնամին երկու ուղղութիւններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ». Իշխան Սաղաթելեան

    Այս իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից, Արցախ չմեկնելը նաեւ յստակ վերաբերմունք էր Արցախի անկախութեանը: Տարօրինակ է, որ Արցախում էլ որեւէ լուրջ եւ էական միջոցառում կազմակերպւած չէր՝ անկախութեան տօնին նւիրւած։ Ըստ էութեան, սեպտեմբերի 2-ին գլխաւոր իրադարձութիւնը Դաշնակցութեան գրասենեակի բացումն էր Ստեփանակերտում, որին ներկայ էին Արցախի նախկին նախագահները, Արցախի ԱԳ նախարարը, որի ընթացքում նաեւ կարեւոր քաղաքական ուղերձներ հնչեցին:

  • «Յատուկ քննարկման առարկայ դարձաւ նաեւ Գիւմրիում սպասւելիք ՏԻՄ ընտրութիւններին մասնակցութեան խնդիրը». Իշխան Սաղաթելեան
    «Յատուկ քննարկման առարկայ դարձաւ նաեւ Գիւմրիում սպասւելիք ՏԻՄ ընտրութիւններին մասնակցութեան խնդիրը». Իշխան Սաղաթելեան

    Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառոյցի ներկայացուցիչների եւ համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական եւ այլ մի շարք կարեւոր հարցեր, լսեցինք գիւմրեցիների մտահոգութիւններն ու առաջարկները՝ ստեղծւած ճգնաժամի հանգուցալուծման վերաբերեալ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։