Հա

Քաղաքական

22/05/2021 - 14:30

«Զգուշացնում եմ՝ թիմակիցներիս հանդէպ շինծու հետապնդման որեւէ դէպք մոռացութեան չի մատնւելու ու չի ներւելու». Ռոբերտ Քոչարեան

ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը յայտարարութիւն է տարածել, որում բարձրաձայնւել է դաշինքի անդամների հանդէպ իշխանութիւնների կողմից իրականացւող շինծու հետապնդումների մասին։ Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիւնը:

«alikonline.ir» - ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը յայտարարութիւն է տարածել, որում բարձրաձայնւել է դաշինքի անդամների հանդէպ իշխանութիւնների կողմից իրականացւող շինծու հետապնդումների մասին։ Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութիւնը:

«Արդէն մի քանի օր է՝ ինձ տեղեկութիւններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդէպ առանձին տեղերում իրաւապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսւել։

Ես կարող եմ ներել իմ հանդէպ թոյլ տրւած ապօրինութիւնները եւ անարդարութիւնը՝ յանուն պարտութեան էջը փակելու գաղափարի, յանուն ազգային համերաշխութեան։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդէպ շինծու հետապնդման որեւէ դէպք մոռացութեան չի մատնւելու ու չի ներւելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականութիւն թոյլ տւած ցանկացած պաշտօնեայ շատ շուտով պատասխան է տալու օրէնքի առաջ։

 

Ռոբերտ Քոչարեան

22.05.2021 թ.»

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացւած համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցւած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցութիւնը՝ առանձնաբար եւ դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ, կոալիցիոն ձեւաչափով, տեղական իշխանութիւն կը ձեւաւորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաեւ այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

  • ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել
    ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաեւը, ամերիկացի Էնդրիւ Շոֆէրը եւ ֆրանսիացի Բրիս Ռոքֆէյն յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

  • Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի

    Սիրելի Հայրենակիցներ,

    Լրատուամիջոցներէն տեղեակ էք, որ Երեքշաբթի, 16 Նոյեմբեր 2021-ի յետմիջօրէի ժամը 1-ին (տեղական ժամանակով), Ատրպէյճանը նոր յարձակում շղթայազերծեց Հայաստանի դէմ, Սիւնիքի հատուածէն ներս։ Բախումները դադրեցան երեկոյեան 6։30-ին, ռուսական միջնորդութեամբ։ Հայկական բանակը ունի նահատակներ եւ նոր գերիներ։ Թշնամին եւս ունի սպաննուածներ, սակայն դժբախտաբար, գրաւած է ՀՀ հողամասերէն 41 քառակուսի քիլոմեթր տարածք։

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Այսօր եւս մէկ անգամ Հայաստանն ու հայութիւնը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների ու ուժերի անմնացորդ հովանաւորութիւնը՝ ինքը ոչինչ է հայ զինուորի բազկի առջեւ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։