Հա

Քաղաքական

23/05/2021 - 10:40

Այդ ամէնը զրպարտանք ու հերիւրանք է. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ

Հերթական տխմար փորձն է վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ այս օրերին տեղեկատւական հարթակներում կեղծ տեղեկութիւններ են սկսել շրջանառւել որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին։

«alikonline.ir» - Հերթական տխմար փորձն է վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ այս օրերին տեղեկատւական հարթակներում կեղծ տեղեկութիւններ են սկսել շրջանառւել որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ Նիկոլ Փաշինեանը իրաւապահ համակարգին յանձնարարական է տւել մի քանի տասնեակ մարդու «յայտնաբերել», որոնք կը յայտարարեն՝ իբր փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար, մասնաւորաբար տրւում էր Վահէ Յակոբեանի եւ Իշխան Սաղաթելեանի անունները, իբր գումար են խոստացել, ճնշումների ենթարկել:

«Հերթական տխմար փորձն է այսպիսի անհեթեթ տեղեկութիւնների միջոցով վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Կարծում եմ՝ սա իրենց վախերի արտացոլումն է։ Վախենում են, քանի որ գիտեն. 29 օր յետոյ իրենց համար ամէն ինչ լինելու է աւարտւած»,- ասաց Վահէ Յակոբեանը։

Անդրադառնալով հրապարակմանը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն ասաց. «Մեզ համար ակնյայտ է, որ այս չարիքի կառավարութիւնը ամէն ինչ անելու է վերարտադրւելու համար: Իսկ դրա համար փորձելու են իրենց յաղթող ուժին կամ ուժի ներկայացուցիչներին շանտաժ տանել, հերիւրանք տարածել, կեղծ գործեր սարքել: Այս գլխից եմ ասեմ, որ դա հնարաւոր չէ, մենք պարզապէս թոյլ չենք տալու: Այս չարիքի կառավարութեան հիմնական գործիքը մարդկանց վարկաբեկելն է, ահաբեկելն ու զրպարտելը: Դա չի աշխատելու, եւ իրենց մնացել են հաշւած օրեր: Մէկ անգամ եւս առիթից օգտւելով զգուշացնում եմ ուժային կառոյցներին, որ դադարեն կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները՝ հակառակ դէպքում բոլորը հատ-հատ պատասխան են տալու իրենց կատարած ցանկացած ապօրին քայլի համար: Մէկ անգամ եւս նշեմ, որ նման մեթոդներով մեզ հետ չեն կարող խօսել: Իսկ այդ ամէնը զրպարտանք ու հերիւրանք է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։