Հա

Քաղաքական

23/05/2021 - 13:40

«Իշխանութիւնները բացայայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին եւ բիզնեսի ներկայացուցիչներին». Արմէն Գէորգեան

Մենք պէտք է հասկանանք, որ բախւում ենք ոչ այնքան արտահերթ ընտրութիւնների, որքան՝ արտակարգ, եւ կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտութեան առջեւ, որը կը կարողանայ վերականգնել կարգը երկրում, արժանապատիւ երկխօսութեան մէջ մտնել հարեւանների հետ եւ ապահովել երկարաժամկէտ խաղաղութիւն: Այս մասին իր «Թելեգրամ» ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը:

«alikonline.ir» - Մենք պէտք է հասկանանք, որ բախւում ենք ոչ այնքան արտահերթ ընտրութիւնների, որքան՝ արտակարգ, եւ կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտութեան առջեւ, որը կը կարողանայ վերականգնել կարգը երկրում, արժանապատիւ երկխօսութեան մէջ մտնել հարեւանների հետ եւ ապահովել երկարաժամկէտ խաղաղութիւն: Այս մասին իր «Թելեգրամ» ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը:

«Երեւանից դուրս կեանքի մասին

Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ: Արդէն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարաւորութիւն չեմ ունեցել ուղղակիօրէն շփւել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում:

1. Մարզերում կեանքի որակն ամէն օր վատթարանում է: Ամէն ինչ ընթանում է ինքնահոսով: Պետութեան ներկայութիւնը զգացւում է միայն ուժային կառոյցների աշխատանքում:

2. Գիւղերն ամէն օր դատարկւում են: Որոշ շրջաններում տեղի ունեցաւ բնակչութեան զանգւածային արտահոսք այս տարւայ փետրւարի 1-ին՝ Ռուսաստանի սահմանների բացումից յետոյ: Շատերը հեռանում են ընտանիքներով:

3. Մարզերում բնակչութիւնը հիմնականում գտնւում է իշխանութիւնների տեղեկատւական տեռորի տակ: Մեծամասնութիւնը, երկրի զարգացման հրատապ խնդիրները, զանգւածային միգրացիայի պատճառները, գերիների հարցը եւ իրավիճակը սահմանին քննարկելու փոխարէն քննարկում են անցեալի թեմաներ, որոնք իշխանութիւնները տարածում են՝ ուշադրութիւնը շեղելու համար:

4. Զգացմունքները գերակշռում են բանականութեան, տրամաբանութեան համեմատ: Բնակչութիւնն արագօրէն աղքատանում է, մինչդեռ ամէն ինչում մեղաւոր են նախկինները:

5. Երկիրը բաժանւած է երկու մասի. Ադրբեջանին սահմանակից շրջաններն աւելի սթափ են գնահատում ռիսկերը եւ դրանց զարգացման նոր հնարաւոր հետեւանքները: Այլ մարզերում եւ Երեւանում ապագայի հանդէպ տագնապի զգացումը դեռ մակերեսային է:

6. Հայաստանի իշխանութիւնների վերաբերեալ իրենց գաղափարների բացայայտ արտայայտման վախը գերակշռում է ամենուր. շատերը խուսափում են ընդդիմութեան հետ համագործակցելուց, քանի որ վրէժխնդրութիւն է սպասւում:

7. Իշխանութիւնները բացայայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին եւ բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրէական գործեր են յարուցւում: Բոլորից պահանջւում է ենթարկւել իշխանութիւնների կամքին: Սա կոչւում է՝ իրական ժողովրդավարութիւն գործողութեան մէջ...

8. Բայց կայ մի շատ հետաքրքիր միտում, որն արտայայտւում է հիմնականում երիտասարդների մօտ։ Նրանք աչքիդ առաջ սկսում են յայտնաբերել նոր ճշմարտութիւններ՝ իրենց երկրի ոչ վաղ անցեալի մասին ու սկսում են տալ հարցեր, որոնք 14 տարի կոնսերւացւած էին։ Օրինակ՝ ինչպէ՞ս երկրաշարժից յետոյ վերականգնւեց Սպիտակ քաղաքը, կամ աղէտի գօտու միւս բնակավայրերը, ինչպէ՞ս է կառուցւել Դիլիջանի թունելը, ինչպէ՞ս է ստեղծւել Թումոն, ինչպէս է կառուցւել նոր օդանաւակայանը, ինչպէ՞ս են կառուցւել բազմաթիւ նոր ճանապարհներ եւ հանգոյցներ, զարգացել գիւղատնտեսութիւնն ու արդիւնաբերութիւնը: Երիտասարդ սերունդը նոր է սկսում տալ այդ հարցերն ու թերեւս առաջին անգամ լսում, որ դրանք կառուցւել են Քոչարեանի նախագահութեան տարիներին։

Եւ նրանք սկսում են համեմատել, օրինակ, որ Նիկոլը երեք տարւայ ընթացքում հաւաքեց երեք միլիարդ դոլար պետական պարտք, որի արտայայտումը իրենց կեանքում զրոյական է: Հռետորական հարց. Որտե՞ղ է Նիկոլի պարտքով վերցրած երեք միլիարդ դոլարը:

9. Մենք պէտք է հասկանանք, որ բախւում ենք ոչ այնքան արտահերթ ընտրութիւնների, որքան՝ արտակարգ, եւ կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտութեան առջեւ, որը կը կարողանայ վերականգնել կարգը երկրում, արժանապատիւ երկխօսութեան մէջ մտնել հարեւանների հետ եւ ապահովել երկարաժամկէտ խաղաղութիւն:

10. Ես ուզում եմ հաւաստիացնել, որ նոր իշխանութիւնների ներքոյ երկրի վերականգնումն ու զարգացումը կընթանան աւելի ինտենսիւ, քանի որ պետութիւնը կը լինի կոմպետենտ, իմաստուն եւ հայրենասէր մարդկանց ձեռքում:

Առա՜ջ, դէպի ուժեղ Հայաստան»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։