Հա

Քաղաքական

24/05/2021 - 11:50

«Կապիտուլեանտների հետ որեւէ համագործակցութիւն լինել չի կարող». «Պատիւ ունեմ» դաշինք

«Պատիւ ունեմ» դաշինքը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է, որ ընտրութիւններից յետոյ կապիտուլեանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ որեւէ համագործակցութիւն լինել չի կարող:

«alikonline.ir» - «Պատիւ ունեմ» դաշինքը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է, որ ընտրութիւններից յետոյ կապիտուլեանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ որեւէ համագործակցութիւն լինել չի կարող:

««Պատիւ ունեմ» դաշինքի կուսակցութիւնները Արցախեան երրորդ պատերազմից յետոյ իրենց քաղաքական գործունէութեան մէջ մշտապէս բացառել են որեւէ համագործակցութիւն դաւադիր պատերազմի հրձիգ հանդիսացող եւ երկու հայկական պետականութիւններն ազգային աղէտի հասցրած կապիտուլեանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։
Պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ նրանք դարձան խայտառակ պարտութիւնների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հիւսւող հակազգային գործարքների մեղաւորն ու յանցակիցը:

Ընտրութիւններից յետոյ նման ուժերի հետ որեւէ համագործակցութիւն լինել չի՝ կարող։ Նրանց պէտք է հեռացնել իշխանութիւնից եւ ստեղծւելիք հետաքննչական մեխանիզմներով բացայայտել հայրենազրկման ողջ դաւադրութիւնն ու ենթարկել արդարադատութեան։
Յունիսի 20-ից յետոյ կապիտուլեանտների համար համագործակցութեան միայն մէկ ճանապարհ է լինելու՝ իրաւապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացւած բոլոր ապօրինութիւնները, դաւաճանութիւնները եւ յանցանքները բացայայտելու ուղղութեամբ։

Պատիւ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից ակնկալում ենք նոյնանման մօտեցման որդեգրում»,- նշւած է դաշինքի յայտարարութեան մէջ։

 

Յարակից լուրեր

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինւած ուժերի կողմից շարունակական բնոյթ են կրում, նոյնիսկ վիրաւորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

  • ՀՅԴ Իրանի Հիւսիսային եւ Հարաւային շրջանների ԿԿ-ների համատեղ յայտարարութիւնը
    ՀՅԴ Իրանի Հիւսիսային եւ Հարաւային շրջանների ԿԿ-ների համատեղ յայտարարութիւնը

    Օրերս Նիկոլ Փաշինեանը Լիտւայի հայ համայնքի խիստ փոքրաթիւ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու եւ անւանարկելու հերթական փորձն է կատարել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։