Հա

Քաղաքական

24/05/2021 - 11:55

Արա Այւազեանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողութիւնների հետեւանքով ստեղծւած իրադրութեանը

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանն ընդունեց Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ 

«alikonline.ir» - Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանն ընդունեց Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգութեան եւ խաղաղութեան հարցերը։ Անդրադարձ կատարւեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողութիւնների հետեւանքով ստեղծւած իրադրութեանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինւած ուժերի անյապաղ եւ անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, յատուկ անդրադարձ կատարւեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին եւ դրանց արդիւնքում ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։