Հա

Քաղաքական

24/05/2021 - 13:00

«Քաղուժերը պէտք է յայտարարեն՝ յետ են կանչելու ՀՀ ստորագրութիւնը՝ սահմանագծման եւ սահմանազատման մասին յայտնի պայմանագրից». Հրանտ Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

««Պատիւ ունեմ» դաշինքն այսօր յայտարարութիւն է տարածել, որտեղ նրանք յոյս են յայտնում, որ կապիտուլեանտ դաւաճանի հետ որեւէ մէկը, որեւէ պարագայում չի համագործակցի։ «Յունիսի 20-ից յետոյ կապիտուլեանտների համար համագործակցութեան միայն մէկ ճանապարհ է լինելու՝ իրաւապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացւած բոլոր ապօրինութիւնները, դաւաճանութիւնները եւ յանցանքները բացայայտելու ուղղութեամբ»,- նշւած է յայտարարութեան մէջ։

Վատ չէ։ Ու քանի որ նման զրոյց բացւեց, ընտրութիւններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին առաջարկում եմ եւս մէկ հարցի շուրջ համաձայնութեան գալ։ Այն է՝ հնարաւորինս շուտ յայտարարել, որ իրենց իշխանութեան գալուց յետոյ նրանք յետ են կանչելու Հայաստանի ստորագրութիւնը սահմանագծման եւ սահմանազտման մասին յայտնի պայմանագրից, եթէ մինչ այդ դաւաճան կապիտուլեանտը ստորագրի այն։ Նման յայտարարութեան ընդունումը լրացուցիչ արգելք կը հանդիսանայ այդ խայտառակ պայմանագիրը ստորագրելու գործում։

Եթէ ոչ դաւաճան կապիտուլեանտի, ապա արտաքին ուժերի համար հաստատ։ Նրանք պէտք է հասկանան, որ գործ ունեն ոչ թէ դաւաճան կապիտուլեանտի, այլ հայ ժողովրդի ու Հայաստանի հետ։ Մենք պէտք է վերջապէս սկսենք գործել որպէս հասարակութիւն ու որպէս ժողովուրդ։ Ամօթ է արդէն»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։