Հա

Քաղաքական

25/05/2021 - 08:35

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի մայիսի 24-ի յօդւածին

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի մայիսի 24-ի յօդւածին:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի մայիսի 24-ի յօդւածին։ Գրառման մէջ ասւում է․

«Ոչմիթիզականութիւն… Ահա, թէ ինչ ժառանգութիւն է ցանկանում թողնել հայ ժողովրդին Լեւոն Տէր-Պետրոսեանը։ Եթէ դու հայրենասէր ես, եթէ պայքարում ես հայրենի հողի համար, եթէ չես ուզում թշնամուն նւիրել քո եկեղեցիները, վանքերն ու պապերիդ գերեզմանները, ուրեմն ոչմիթիզական ես։ Լեւոն Տէր-Պետրոսեանի ընկալման մէջ դա նոյնն է, ինչ տգէտը, դաւաճանը, պետականակործան տականքը եւ այլն։ Ու հիմա նա փորձում է համոզել դրանում նաեւ ժողովրդին։ Որ եթէ յանկարծ մէկը կանգնի ու ասի, թէ Դադիվանքը պէտք է յետ բերել, կամ Ոսկեպարը թուրքին չտալ, բոլորը քարկոծեն նրան ու մեղադրեն ոչմիթիզականութեան մէջ։

Չգիտեմ ով ինչպէս կընկալի ասածս, բայց ինձ համար Լեւոն Տէր-Պետրոսեանը շատ աւելի կեղտոտ ու ստոր է, քան բոլոր այն բացասական հասկացութիւնները միասին վերցրած, որ ինքը դնում է ոչմիթիզական բառի իմաստաբանական հիմքում։

Հիմա անցնեմ առաւել կարեւոր հարցին։ Երբ Լեւոն Տէր-Պետրոսեանը մեզ վրայ հասած աղէտի համար փորձում է մեղադրել բոլոր բոլորին, նրա նպատակը բացառապէս մէկն է՝ թաքցնել իր հոգեզաւակ Նիկոլին այսպէս կոչւած «ոչմիթիզականների» թիկունքում։ Ուզում է մեղքը բաշխել բոլորի միջեւ, իսկ յետոյ նաեւ ծանրութեթեւ անի, թէ ով էր աւելի շատ մեղաւոր եւ ով՝ քիչ։

Նա ստում է նաեւ, երբ ասում է, թէ հայկական պետութիւնները կործանւեցին «ոչմիթիզականութեան» հետեւանքով։ Չի եղել նման բան։ Հայաստանը երբեք չի ունեցել ոչմիթիզական իշխանութիւն։ Բառի ո՛չ լաւ, ո՛չ էլ վատ իմաստով։ Ցաւով եմ ասում, բայց չենք ունեցել մենք նման իշխանութիւն։ ՀՀ բոլոր իշխանութիւնները մշտապէս հանդէս են եկել Արցախի հարցը փոխզիջումների հիմքով լուծելու օգտին։ Եւ գործել են այդ տրամաբանութեամբ։ Յամենայն դէպս, հանրային քաղաքականութիւնն այդպիսինն է եղել ու դա շատ խնդիրներ է ծնել մեր ժողովրդի համար։

Ես շատ եմ խօսել սրա մասին։ Կրկնւելու կարիք այս պահին, կարծում եմ, չկայ։ Բայց կարճ կասեմ, որ ամէն ինչ միանգամայն այլ կերպ կը լինէր, եթէ Արցախի ազատագրւած տարածքները բնակեցւէին ու լիարժէք իւրացւէին հայկական պետութեան կողմից։ Դա չի արւել եւ դա աններելի մեղք է բոլորիս համար։

Թէ բա ոչմիթիզական… Բա երանի չէ՞ր, որ իսկապէս ոչմիթիզական լինէինք ամբողջ ազգով։ Նման խնդիր դնէինք մեր առաջ ու լուծէինք այն։ Անհնա՞ր էր։ Իհարկէ ոչ։ Բայց նոյն Լեւոն Տէր-Պետրոսեանը ժամանակին ամէն ինչ արեց, որ մենք անգամ չմտածենք դրա մասին։ Ու, պէտք է խոստովանեմ, որ հասել է իր նպատակին։ Որովհետեւ շուրջս եմ նայում, անգամ ինձ մտերիմ մարդիկ են ասում, որ՝ դէ էդ հողերը մէկ է պէտք է Ադրբեջանին տայինք։ Լեւոնին էլ «Պապի» են կոչում շատերը։ Ծուռ հայելիների թագաւորութիւն...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։