Հա

Քաղաքական

25/05/2021 - 09:35

«Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում 2 գերճանաչւած դեսպան ունէր՝ Լեւոն Արոնեանն ու Հենրիխ Մխիթարեանը․ առաջինի կեանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին»․ Սամուէլ Ֆարմանեան

- Հասարակական-քաղաքական գործիչ Սամուէլ Ֆարմանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է փաստին, որ ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը չի հրաւիրւել հաւաքականի առաջիկայ միջազգային խաղերին:

«alikonline.ir» - Հասարակական-քաղաքական գործիչ Սամուէլ Ֆարմանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է փաստին, որ ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը չի հրաւիրւել հաւաքականի առաջիկայ միջազգային խաղերին. հաղորդում է Tert.am-ը:

Գրառման մէջ ասւում է․

«Հայաստանի ազգային հաւաքականի տղաները մէկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ յայտարարութեամբ հանդէս գալ ու հրաժարւել առաջիկայ հանդիպումներին մասնակցութիւնից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել իրենց աւագին՝ Հենոյին հաւաքական չհրաւիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկութեան, ազնւութեան ու թասիբի բնագաւառ է:

Յ.Գ. Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երկու գերճանաչւած դեսպան ունէր՝ Լեւոն Արոնեանն ու Հենրիխ Մխիթարեանը: Առաջինի կեանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞յ այլ բացատրութիւն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակութիւններին սկանդալային լրահոսի մէջ դնելով՝ նրանց անունը միջազգայնօրէն սեւացնելու, նրանց Հայաստանից կտրելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը: Արթուր Ալեքսանեա՞նը:

Անիծեալ լինէ՛ք, յուդաներ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։