Հա

Քաղաքական

25/05/2021 - 13:10

«Հայաստանը պէտք է ցոյց տայ, որ նման կարգի ճնշումներին չի ենթարկւում, ինչը այսօր չի արւում»․ Ռոբերտ Քոչարեան

Չպիտի տպաւորութիւն թողնես, որ կարելի է քեզ հետ նմանատիպ ձեւով վարւել։ Եթէ քո քայլերով, յայտարարութիւններով ու քո քաղաքականութեամբ այդպիսի տպաւորութիւն թողնում ես, դու ունենալու ես այդպիսի խնդիրներ։ Եւ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ, լրացուցիչ զիջումների, ապա նման լարւածութեան օջախներ ստեղծելու են, գործադրելու են լրացուցիչ ճնշում՝ իրենց նպատակին հասնելու համար,- «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, յայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«alikonline.ir» - Չպիտի տպաւորութիւն թողնես, որ կարելի է քեզ հետ նմանատիպ ձեւով վարւել։ Եթէ քո քայլերով, յայտարարութիւններով ու քո քաղաքականութեամբ այդպիսի տպաւորութիւն թողնում ես, դու ունենալու ես այդպիսի խնդիրներ։ Եւ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ, լրացուցիչ զիջումների, ապա նման լարւածութեան օջախներ ստեղծելու են, գործադրելու են լրացուցիչ ճնշում՝ իրենց նպատակին հասնելու համար,- «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, յայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին, արդիւնաւէ՞տ են արդեօք բանակցութիւնները այն դէպքում, երբ իշխանութիւնն ասում է՝ 2 շաբաթ շարունակ Հայաստանի սահմաններից ներս գտնւող թշնամուն ոչ թէ ուժով են հեռացնելու, այլ՝ բանակցութիւնների միջոցով։ «Հայաստանը պէտք է ցոյց տայ, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկւելու, ինչը այսօր չի արւում։ Հնարաւոր է, եւ առաջին հերթին պէտք է բանակցային տարբերակով այդ խնդիրը լուծել։ Բայց Ռուսաստանի միջնորդութեամբ եթէ այս հարցը հիմա լուծում ստանայ, վաղը-միւս օրը մէկ այլ խնդիր լուծելու համար մէկ այլ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մէկ այլ հատւածում»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։