Հա

Քաղաքական

25/05/2021 - 13:30

«ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սիւնիքում 1000 ադրբեջանցի չկայ, 1000-ից աւելի են․ նրանք փոքր առաջընթաց ունեն նաեւ դէպի Գորայք գիուղ». Վահէ Յակոբեան

Սիւնիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարւած, ու եթէ մի քիչ էլ այսպէս մնայ, կարծում եմ, սիւնեցիները կը սկսեն համակերպւել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռաւորութեան վրայ տեղաբաշխւած են Ադրբեջանի զինւած ուժերը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսին յայտարարեց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ, Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանը։

«alikonline.ir» - Սիւնիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարւած, ու եթէ մի քիչ էլ այսպէս մնայ, կարծում եմ, սիւնեցիները կը սկսեն համակերպւել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռաւորութեան վրայ տեղաբաշխւած են Ադրբեջանի զինւած ուժերը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսին յայտարարեց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ, Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանը։ Գրում է Tert.am-ը:

Նա նշեց՝ ադրբեջանցիները երկու օր առաջ եւս ընդլայնւել են ե՛ւ երկայնքով, ե՛ւ մի քիչ էլ դէպի Գորայք առաջընթաց են ունեցել։

«Ես ուզում եմ փաստել, որ թէ՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, թէ՛ իշխանութեան, արդէն իսկ կորցնում են վերահսկողութիւնը, եւ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթէ արդէն չի մտել։ Իմ ստացած տեղեկութեամբ՝ իրենք չգիտեն ինչ անել, որովհետեւ պահը, երբ կարելի էր ուժով լուծել եւ անել առաջին օրերին, բաց են թողել, ինչ վերաբերում է բանակցութիւններին, իրենք ինչպէ՞ս կարող են լուրջ բանի մասին բանակցել»,- յայտարարեց Յակոբեանը, ապա յաւելեց․

«Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխւած է 1000-ից աւել ադրբեջանական զինուժ, եթէ ՊՆ-ն եւս մէկ անգամ կը հերքի, ես այլ փաստարկներ կը բերեմ։ ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ 1000 չեն, 1000-ից աւելի են»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։