Հա

Քաղաքական

25/05/2021 - 13:35

«Մենք խօսելու ենք երաշխաւորւած ապագայից՝ առանց պոպուլիզմի»․ Իշխան Սաղաթելեան

Մեր նախընտրական պլատֆորմը երկրի զարգացման մանրամասն ծրագիրն է, որ առաջիկայ օրերին կը ներկայացնենք՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թէ՝ իշխող թիմը պոպուլիզմին տուրք կը տայ եւ ատելութեան քարոզ կը տանի ընտրապայքարի ժամանակ, եւ «Հայաստան» դաշինքի սոլիդ ծրագրերը հնարաւոր է տեղ չհասնեն։

«alikonline.ir» - Մեր նախընտրական պլատֆորմը երկրի զարգացման մանրամասն ծրագիրն է, որ առաջիկայ օրերին կը ներկայացնենք՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թէ՝ իշխող թիմը պոպուլիզմին տուրք կը տայ եւ ատելութեան քարոզ կը տանի ընտրապայքարի ժամանակ, եւ «Հայաստան» դաշինքի սոլիդ ծրագրերը հնարաւոր է տեղ չհասնեն։

«Իշխանութիւնը բացի ստից, կեղծիքից եւ ամբոխավարութիւնից ուրիշ անելիք չունի, գնայ ի՞նչ ասի մեր ժողովրդին եւ ինչպէ՞ս ներակայացնի։ Ամբողջ ընտրապայքարի ընթացքում փորձելու է շեշտը դնել պոպուլիզմի, ամբոխավարութեան, ստի, կեղծիքի վրայ, եւ, կարծում եմ, մեր հասարկութեան համար փաստ է այսօրւայ իշխանութեան նկարագիրը եւ այլեւս այդ սուտն ու կեղծիքը տեղ չեն հասնի»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ իրենք խօսելու են երաշխաւորւած ապագայից՝ առանց պոպուլիզմի, յստակ թւերով, ու ամբողջ Հայաստանում փորձելու են թէկուզ փոքր խմբերով մտնել բնակավայրեր եւ իրենց ասելիքը տեղ հասցնել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։