Հա

Քաղաքական

25/05/2021 - 14:10

«Շատ կարեւոր է, որ ընտրութեանը մասնակցող ուժերը յայտարարեն՝ այս իշխանութեան հետ չեն գործակցելու». Իշխան Սաղաթելեան

Իրարից տարբեր գաղափարախօսութիւն ունեցող քաղաքական ուժերը, եթէ մէկ ցուցակով մասնակցէին ընտրութեան, այդ միաւորումը չէր ստացւելու. Ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմութիւնը միասնական չեղաւ, եւ երբ յայտարարւեց արտահերթ ընտրութիւն, բոլորը գնացին Փաշինեանի խաղի կանոններով, այսինքն՝ պատրաստւում են ընտրութիւնների։ 

«alikonline.ir» - Իրարից տարբեր գաղափարախօսութիւն ունեցող քաղաքական ուժերը, եթէ մէկ ցուցակով մասնակցէին ընտրութեան, այդ միաւորումը չէր ստացւելու. Ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմութիւնը միասնական չեղաւ, եւ երբ յայտարարւեց արտահերթ ընտրութիւն, բոլորը գնացին Փաշինեանի խաղի կանոններով, այսինքն՝ պատրաստւում են ընտրութիւնների։ 

«Շատ կարեւոր է, որ ընտրութեանը մասնակցող քաղաքական ուժերը, ընդդիմադիր դաշտի իրական ուժերը շատ յստակ յայտարարեն, որ որեւէ պարագայում գործող իշխանութեան հետ չեն համագործակցելու։ Մենք երբ փողոցում պայքարում էինք եւ ասում, որ ստեղծւած իրավիճակից ելքը վարչապետի պաշտօնանկութիւնն է, շատ քաղաքական ուժեր ասում էին՝ խնդիրը պէտք է լուծւի ընտրութիւնների միջոցով։ Հիմա, երբ վաղը ցուցակները ԿԸՀ ենք ներկայացնելու, յայտարարում են, որ ընտրութիւնը ելք չի։ Այդ դէպքում ո՞րն է ելքը. թողնենք, որ էս մարդը շարունակի պաշտօնավարել եւ երկիրը վերջնականապէս տանի անդունդ եւ կործանո՞ւմ։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ ընտրութիւնը ելք չի, պէտք է առաջարկեն՝ բա ո՞րն է ելքը։ Եթէ իրենք տեսնում են, որ ելքը՝ պէտք է էս իշխանութիւնը շարունակի պաշտօնավարել, մենք էդ ելքը չենք տեսնում, պէտք է րոպէ առաջ ընտրութիւնների միջոցով հեռացնենք նրանց։ Երբ որ խօսում ենք՝ ընդդիմադիր դաշտը միասնական չէ, այդ դաշտը պէտք է ընտրութեանը մասնակցի «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախօսով։ Եթէ այս իմաստով մեր թիրախն ինքն է եւ չարիք է այս կառավարութիւնը, պէտք է հեռանայ, թող յայտարարեն՝ գնանք էս ճանապարհով, ազատւենք էս իշխանութիւնից եւ երկիրը բերենք բնականոն զարգացման»,- պատասխանելով հարցին՝ թշնամին այստեղ է, ընդդիմութիւնը չի՞ տեսնում իր մեղքը, բոլորը պատրաստւում են ընտրութիւնների, որքանո՞վ էք սա ճիշտ համարում, եւ արդեօ՞ք չկար այլ ելք, ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանն էլ յաւելեց, որ հարց չէ՞ր առաջանայ՝ երբ ամբողջ ընդդիմադիր դաշտը միացել է եւ ընտրութիւններին մասնակցում է միասնական ցուցակով, բա յետոյ ինչպէ՞ս էք աշխատելու։

«Այդ ֆորմատով ինչպէ՞ս էինք երկիր կառավարելու։ Այդ դէպքում իրաւունք կունենայիք ասելու՝ ձեր նպատակն ուղղակի մի մարդու հեռացնելն է, ոչ թէ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը։ Ֆորմատը, տրամաբանական առումով, պէտք է աշխատունակ լինի։ Ես չեմ պատկերացնում այդպիսի լայն միաւորման ֆորմատի արդիւնաւէտութիւնը հետագայում։ Մենք գնում ենք ընտրութիւնների կրելու համար եւ մտածում ենք՝ յետոյ ինչպէս պէտք է կատարենք խոստումները եւ շտկենք իրավիճակը»,- նշեց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

  • Ունենք մէկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դաւաճանին
    Ունենք մէկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դաւաճանին

    Մէկ անգամ եւս համոզւեցինք, որ այս իշխանութիւններն առաջնորդւում են դէպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանութեամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականութեան, անկախութեան նկատմամբ։ Անպատասխանատւութիւն եւ հեգնանք 5000-ամեայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

  • Անհրաժեշտ է չեղարկել Փաշինեանի բոլոր բանաւոր պայմանաւորւածութիւններն ու կանխել երկրորդ կապիտուլեացիան
    Անհրաժեշտ է չեղարկել Փաշինեանի բոլոր բանաւոր պայմանաւորւածութիւններն ու կանխել երկրորդ կապիտուլեացիան

    Զէնք էլ կը բերենք, հայրենիքն էլ կը պաշտպանենք. Նիկոլով գերեզման ենք գնում: Այս մասին 24TV-ի «Հարցազրոյց Կարպիս Փաշոյեանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

  • Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր
    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնը Փաշինեանին արդարացնելն էր

    Լեւոն Տէր-Պետրոսեանի առաքելութիւնն ընդամէնը Նիկոլ Փաշինեանին արդարացնելն էր, ամենավտանգաւոր թէզն էլ, որ ասում է՝ ով է լինի, նոյնն է լինելու, կամ աւելի վատ. սրանով հասարակութեանը նոր պարտութեան ու կապիտուլեացիայի է պատրաստում։ Ցաւօք եւ դժբախտաբար՝ այս մարդը չփոխւեց ու շարունակում է իր վտանգաւոր թէզը: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւններին:

  • «Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում». Ռոբերտ Քոչարեան
    «Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում». Ռոբերտ Քոչարեան

    Իմ տպաւորութեամբ Արցախի թեման ընդհանրապէս բացակայում է բանակցային գործընթացներում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

  • «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան
    «Լեւոն Տէր-Պետրոսեանն առաջարկեց ոչ թէ հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինեանին փրկելու ծրագիր». Իշխան Սաղաթելեան

    «Ինչ-որ տեղ բնական եմ համարում Լեւոն Տէր-Պետրոսեանի պատրաստակամութիւնը, որ պատրաստ է պատասխանատւութիւն կրել Նիկոլ Փաշինեանի նոր կապիտուլեացիա ստորագրելու պարագայում։ Բայց, առնւազն, Դաշնակցութեան անունից կարող եմ յստակ ասել, որ ոչ միայն չենք խրախուսում եւ պատրաստ ենք օգնել, որպէսզի Փաշինեանը երկիրը տանի նոր կապիտուլեացիայի, այլ մեզ հասու բոլոր միջոցներով փորձելու ենք կանխել, խոչընդոտել, այդ թւում՝ հեռացնել իշխանութիւնից, որպէսզի երկիրը չբերի նոր կապիտուլեացիայի»,- այս մասին News.am-ին տւած հարցազրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։