Հա

Քաղաքական

25/05/2021 - 14:15

«Չի եղել համանախագահների որեւէ առաջարկ, որն ընդունէր Ադրբեջանը եւ մերժէր Հայաստանը»․ Քոչարեան

Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ եւ չի եղել համանախագահների կողմից որեւէ առաջարկ, որն ընդունէր Ադրբեջանը եւ մերժէր Հայաստանը, սա փաստ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդեօ՞ք ինքը «ոչմիթիզականութեան ու առաւելապաշտութեան կրող է», ինչպէս նրան որակում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը։

«alikonline.ir» - Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ եւ չի եղել համանախագահների կողմից որեւէ առաջարկ, որն ընդունէր Ադրբեջանը եւ մերժէր Հայաստանը, սա փաստ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդեօ՞ք ինքը «ոչմիթիզականութեան ու առաւելապաշտութեան կրող է», ինչպէս նրան որակում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը։

«Ես ցանկութիւն չունեմ մեկնաբանելու ՀՀ առաջին նախագահի յայտարարութիւնները. չի եղել համանախագահների կողմից որեւէ առաջարկ, որն ընդունէր Ադրբեջանը եւ մերժէր Հայաստանը՝ մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքօրէն պատարստ ենք այդ առաջարկները քննարկել, իսկ Ադրբեջանը կտրականապէս մերժում էր։ Սա լաւագոյն պատասխանն է»,- ասաց նա։

Հարցին՝ արդեօ՞ք Ղարաբաղի կարգաւորման բանալին ՌԴ ձեռքում է, ինչպէս ասում է Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց. «Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ, շատ պարզունակ մեկնաբանութիւն է, չի լինում այդպէս»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յաւելեց, որ, ի տարբերութիւն Լեւոն Տէր-Պետրոսեանի, ինքը համոզւած է, որ 1998 թ.-ին կանխւեց Արցախը յանձնելու աղէտը։

«Մեր երկրում կար երկու գաղափարախօսութիւն՝ Արցախը յանձնենք, որպէսզի լաւ ապրենք, եւ հնարաւոր է երկիրը զարգացնել՝ չզիջելով. 1998-ին կանխւեց Արցախի յանձնումը եւ իշխանութեան եկած ուժերը ապացուցեցին, որ հնարաւոր է երկիրը զարգացնել առանց զիջելու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։