Հա

Քաղաքական

26/05/2021 - 08:10

Թշնամին կրկին առաջ է եկել՝ հայ սահմանապահներից պահանջելով դիմադրութիւն ցույց չտալ ու ազատել տարածքը

ՀՀ Դատախազութիւնը մանրամանսներ է հրապարակել երէկ՝ մայիսի 25-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնւող Վերին Շորժա բնակավայրի հատւածում տեղի ունեցած սահմանային միջադէպի մասին:

«alikonline.ir» - ՀՀ Դատախազութիւնը մանրամանսներ է հրապարակել երէկ՝ մայիսի 25-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնւող Վերին Շորժա բնակավայրի հատւածում տեղի ունեցած սահմանային միջադէպի մասին:

Ինչպէս հաղորդում է Mediaport-ը՝ ՀՀ Դատախազութեան յայտարարութիւնից պարզ է դառնում, որ թշնամու առաջխաղացման ժամանակ, որի ընթացքում հայ զինծառայող է զոհւել, հայ սահմանապահները կրակելու հրաման չեն ունեցել:

«25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերի մի խումբ զինւած զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թոյլտւութեան, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնւող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատւածում պահպանւող ՀՀ պետական սահմանը եւ ունեալով ՀՀ տարածքային ամբողջականութիւնը խախտելու դիտաւորութիւն՝ բռնութեան կոչեր են հնչեցրել այդ հատւածում պահպանութիւն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրութիւն ցոյց չտալ ու ազատել տարածքը:

Առաջացած վիճաբանութեան ընթացքում նրանք դիտաւորութեամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղութեամբ, որի արդիւնքում ՀՀ ՊՆ N զօրամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնւած Գ. Խուրշուդեանը որովայնի շրջանում ստացել է հրազէնային վիրաւորում: Զինծառայողը տեղափոխւել է Գեղարքունիքի կայազօրային հոսպիտալ, որտեղ արձանագրւել է նրա կենսաբանական մահը»:

ՀՀ Դատախազութիւնը քրէական գործ է յարուցել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։