Հա

Քաղաքական

26/05/2021 - 13:00

«Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողութիւններ, որոնք չեն բխում կայունութեամբ շահագրգիռ երկրների շահերից». Արա Այւազեան

Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ Ադրբեջանի ոտնձգութիւնն ուղիղ հետեւանքն է անցած տարւայ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ կեանքի իրաւունքի դէմ սանձազերծւած պատերազմի, ինչպէս նաեւ տարածաշրջանային խաղաղութիւնը վտանգելու Ադրբեջանի գործողութիւնների ոչ համարժէք միջազգային եւ տարածաշրջանային արձագանքի:

 

«alikonline.ir» - Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ Ադրբեջանի ոտնձգութիւնն ուղիղ հետեւանքն է անցած տարւայ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ կեանքի իրաւունքի դէմ սանձազերծւած պատերազմի, ինչպէս նաեւ տարածաշրջանային խաղաղութիւնը վտանգելու Ադրբեջանի գործողութիւնների ոչ համարժէք միջազգային եւ տարածաշրջանային արձագանքի:

«Արմէնպրես»-ի փոխանցամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպմանը նման կարծիք է յայտնել ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանը:

«Գօտեպնդւած անպատժելիութեան զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողութիւններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունութեամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխօսութիւնն առաւել քան կարեւոր է»,- ասել է Այւազեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։