Հա

Քաղաքական

26/05/2021 - 17:30

«Միջազգայնօրէն ճանաչւած սահմանները եւ տարածքային ամբողջականութիւնը մեր կարմիր գիծն են». Զարիֆ

Իրանում մտահոգւած են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով եւ յոյս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կը ստանայ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում:

«alikonline.ir» - Իրանում մտահոգւած են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով եւ յոյս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կը ստանայ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում:

«Շատ մտահոգւած ենք վերջին 2 շաբաթւայ ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպէսզի զսպւածութիւն ցուցաբերւի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպէսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երէկ շատ հանգամանալից զրոյց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարեւոր հարցերի մասին զրոյց եմ ունեցել ձեզ հետ, դրանից յետոյ կը հանդիպեմ նաեւ վարչապետի եւ նախագահի հետ եւ յուսով եմ, որ կը կարողանանք վերջին ժամանակահատւածում սրւած իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք եւ դարձեալ ընդգծում ենք՝ միջազգայնօրէն ճանաչւած սահմանները եւ տարածքային ամբողջականութիւնը մեր կարմիր գիծն են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Նա յոյս է յայտնել, որ տարածաշրջանը կայունութեան, համագործակցութեան եւ ընդլայնւած կապերի հաստատման ուղղութեամբ կընթանայ:

Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լաւ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետութեան համար: «Երկկողմ յարաբերութիւնների շրջանակում շատ ջանքեր են գործադրւել, եւ այս վերջին երկու օրւայ ընթացքում նաեւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարն էր գտնւում Հայաստանում եւ այդ շրջանակում շատ արդիւնաւէտ համաձայնութիւններ են ձեռք բերւել: Հարաւային Կովկասը մեզ համար կենսական նշանակութիւն ունի եւ ազգային անվտանգութիւնը խաղաղութեան եւ կայունութեան պահպանումն է տարածաշրջանում: Իրանի քաղաքականութիւնը եղել է տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանումը: Մենք այս քաղաքականութիւնը շարունակում ենք եւ յարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը»,- նշել է նա:

Իրանի ԱԳ նախարարը յաւելել է, որ ԼՂ հակամարտութեան ընթացքում աշխատել են օգտակար լինել հարեւաններ Ադրբեջանին եւ Հայաստանին, որպէսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանայ: «Մենք յարգել ենք այդ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը, այդ երկրների ժողովուրդների իրաւունքները: Այս նոր ճգնաժամի ընթացքում յատուկ ջանքեր ենք գործադրել, որպէսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր յատուկ բանագնացին՝ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»,- ասել է Զարիֆը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։