Հա

Քաղաքական

27/05/2021 - 10:35

ՊՆ-ի «մարտկոցիկ» Շիրակը շարունակում է խայտառակել ջաւախահայերին

Պատերազմի մեկնարկից 24 օր անց՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, նիկոլական պատգամաւոր Շիրակ Թորոսեանը ֆէյսբուքեան էջում ջաւախքցիներին ուղղւած կոչ հրապարակեց, որով յորդորում էր բոլորին՝ համախմբւել, կազմել ջաւախքցիների կամաւորական ջոկատ եւ զինւորագրւել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: «Թշնամին պէտք է զգայ ջաւախքցու բազկի ջախջախիչ ուժը». գրել էր նա կոչի մէջ՝ հերոսաբար յաւելելով, թէ ինքն արդէն մի քանի օր է, ինչ Արցախում է, եւ ցուցակագրումը կատարելու են գրասենեակի աշխատակիցները:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Պատերազմի մեկնարկից 24 օր անց՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, նիկոլական պատգամաւոր Շիրակ Թորոսեանը ֆէյսբուքեան էջում ջաւախքցիներին ուղղւած կոչ հրապարակեց, որով յորդորում էր բոլորին՝ համախմբւել, կազմել ջաւախքցիների կամաւորական ջոկատ եւ զինւորագրւել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: «Թշնամին պէտք է զգայ ջաւախքցու բազկի ջախջախիչ ուժը». գրել էր նա կոչի մէջ՝ հերոսաբար յաւելելով, թէ ինքն արդէն մի քանի օր է, ինչ Արցախում է, եւ ցուցակագրումը կատարելու են գրասենեակի աշխատակիցները:

Միջանկեալ յիշեցնենք, որ, պատերազմի թէժ օրերին, երբ անգամ դպրոցական մանկահասակ երեխաներն էին փող հաւաքում եւ օգնում ռազմաճակատին, Շիրակ Թորոսեանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանն ու շուրջ մէկ տասնեակ սորոսական ու այլ պատգամաւորներ հոկտեմբերի 17-ին Արցախ էին գործուղւել՝ ներկայացուցչական ծախսերը, ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպէս նաեւ գիշերավարձը «քերելով» պետական բիւջէից: 

Կոչից 9 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, երբ պատերազմի աւարտին եւ դաւաճանական համաձայնագրին մնացել էին ընդամէնը օրեր, հրապարակւեց ռեպորտաժ, որից պարզ է դառնում, որ Շիրակ Թորոսեանն ու ընկերները զօրավարժարանում դեռեւս անցնում են մարտական պատրաստւածութիւն:

Թէ ե՞րբ են աւարտւել զինավարժանքները, եւ զինադադարից քանի օր (միգուցէ` ժամ) առաջ է Թորոսեանի ջոկատը մեկնել առաջնագիծ՝ Yerkir.am-ը փորձել էր պարզել պաշտպանութեան նախարարութիւնից՝ գրաւոր հարցմամբ խնդրելով պարզաբանել, 2020 թ. Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում առաջնագծի ո՞ր հատւածներում է մարտնչել ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ Շիրակ Թորոսեանի գլխաւորած կամաւորական ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տւեալ ժամանակահատւածում նշւած ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողութիւններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել ջոկատը, քանի՞ օր է տեւել ջոկատի մասնակցութիւնը պատերազմին, քանի՞ վիրաւոր, քանի՞ զոհ է տւել ջոկատը, պատերազմին մասնակցութեան համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգեւների, ինչպիսի՞ պարգեւներ են տրւել նրանց:

Մեր բազմաթիւ հարցադրումներին ՊՆ գլխաւոր քարտուղարը պատասխանել է ընդամէնը մի երկտողով. ««Ջաւախք» հայրենակցական միութեան անդամներից կազմաւորւել է մարտկոց եւ կցւել համապատասխան զօրամասին: Նշւած ստորաբաժանումը զոհեր եւ վիրաւորներ չի ունեցել: Ինչ վերաբերում է ստորաբաժանման անձնակազմի պարգեւատրումներին՝ տեղեկացնում եմ, որ նման տեղեկատւութիւն չունենք»:

Նոյնպիսի իներտ եւ «արարողակարգային» պատասխան, ինչպիսին էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաջին եւ վերջին ջոկատի կամ, ինչպէս պարզւեց ՊՆ-ի անհեթեթութիւնից, մարտկոցի պարագայում: Պարզ է՝ գործ ունենք հերթական ներկայացման եւ պաշտպանութեան նախարարութեան՝ պատերազմի ժամանակ կազմաւորած հերթական անհեթեթութեան հետ:

Յիշեցնենք՝ կապիտուլեացիոն խայտառակ յայտարարութիւնից, Արցախի, Սիւնիքի դիրքերի դաւաճանաբար յանձնումից յետոյ Շիրակ Թորոսեանը ոչ միայն դուրս չեկաւ թուրանական շահերը սպասարկող «Իմ քայլը» խմբակցութիւնից, այլեւ ամիսներ անց՝ ս.թ. ապրիլի 14-ին, Ազգային ժողովում յոտընկայս ծափահարեց հայրենիքի գլխաւոր դաւաճանին:

Երէկ՝ մայիսի 26-ին, պարզւեց նաեւ, որ Շիրակ Թորոսեանը ոչ միայն չի զղջացել Նիկոլին ծառայելու միջոցով հայրենիքի դէմ գործած իր արարքների համար, այլեւ հպարտօրէն պատրաստւում է վերստին քայլել Հայոց պատմութեան մեծագոյն դաւաճանների հետ. նա զբաղեցնում է հայրենիքը կործանման տանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ընտրական ցուցակի 26-րդ տեղը:

Այսպիսով, յանուն 30 արծաթի, Շիրակ Թորոսեանը շարունակում է խայտառակել ջաւախահայութեանը:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • «Մի գազել մարիակարապետեանանման կամ լիլիթմկրտչեանանման քարոզիչների շտապ գործուղել Երասխ՝ թուրքերի հետ օպերատիւ կերպով համակեցութիւն հաստատելու համար». Վահէ Սարգսեան
    «Մի գազել մարիակարապետեանանման կամ լիլիթմկրտչեանանման քարոզիչների շտապ գործուղել Երասխ՝ թուրքերի հետ օպերատիւ կերպով համակեցութիւն հաստատելու համար». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանն ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով Երասխի հատւածում լարւածութեան աճին, գրել է.

  • Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին
    Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին

    Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ արցախեան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինեանի վարչախմբի կողմից վաղօրօք պլանաւորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դաւաճանական յանձնման եւ այլնի մասին:

  • Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...
    Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...

    Երբ հայ տղամարդը 55 տարեկան հասակում կորոնավարակից մեռնում է, եւ իր ներքեւի հարեւանները, շէնքի առաջին յարկի մարդիկ նրա ապրելու եւ չապրելու տարբերութիւնն զգում են միայն խոզի պէս շէնքի բակ շպրտւող սիգարետների քանակի զգալի պակասով, ապա մտածում ես... միգուցէ այստե՞ղ է մեր ողբերգութիւնը, միգուցէ դրա համար օրը ցերեկով մի Վիժւածք յանձնեց Քարվաճառն ու փորձում է մարսել...

  • Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը
    Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը

     

    Յուլիսի 3-ին ՀՀ վերադարձաւ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինեանի հայրենավաճառ իշխանութիւնը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կէտի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտութեամբ յանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կեանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, յայտարարութեամբ չնախատեսւած Սիւնիքի դիրքերը եւ այլ բնակավայրեր, բնական հարստութիւններ ու ռազմավարական կարեւորութեան բարձունքներ։

  • Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը
    Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը

    «…Կադրային ջարդը լինելու է: Ընդհանրապէս, պետական համակարգը պէտք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի յաղթած ուժին…». ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ Հանրային հեռուստաընկերութեան տաղաւարում հնչեցրած սոյն միտքը հանրային հուժկու հակահարւած ստացաւ հիմնականում «Կադրային ջարդ լինելու է», «Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ անելու ենք…» արտայայութիւնների պատճառով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։