Հա

Քաղաքական

27/05/2021 - 19:50

«Պէտք է վերականգնել վնասը, որ հասցրել են ՀԱՊԿ-ին՝ նրա գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին դատելով, եւ կարգաւորել մեր յարաբերութիւնները»․ Ռոբերտ Քոչարեան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը եւ դաշինքի մաս կազմող «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը այսօր՝ մայիսի 27-ին Երեւանում հանդիպեցին Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների եւ դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիւի հետ։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը եւ դաշինքի մաս կազմող «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը այսօր՝ մայիսի 27-ին Երեւանում հանդիպեցին Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ եւ Արաբկիր համայնքների քաղաքացիների եւ դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիւի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց օրւայ ամենահրատապ թեմային՝ նոր գերեվարումների դէպքերին եւ հարցին, թէ արդեօ՞ք ՀԱՊԿ-ը չի ուշանում։

«Գերիների հարցը ամենաբարդ հարցն է, եւ սրա լուծումը որեւէ ընդդիմադիր ուժ չի կարող տալ։ Սա պետութեան խնդիրն է։ Պետութի՛ւնը պէտք է սրանով զբաղւի։ Եթէ ընդդիմադիր որեւէ ուժ կամ դաշինք փորձի սրանով զբաղւել, մեղադրելու են, ասեն, որ խանգարում ենք։ Այն ժամանակ ասում էին, որ ընդդիմութեան հանրահաւաքներն էին խանգարում։ Հիմա ի՞նչն է խանգարում։ Փոխանակ խնդրով զբաղւելու, մենք նոր գերիներ ունենք։ Մենք կարող ենք միայն մեր անձնական կապերով յորդորել Ռուսաստանին հյրդորել ինչ-որ բան անել, բայց սա պետութեան գործառոյթն է։ Այսօր նոյնիսկ մեր գերիներիների յստակ թիւը չգիտենք։ Ասում են՝ գաղտնիք է»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, նախագահ Քոչարեանն ասաց․ «ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծւել է այնպիսի իրավիճակ, երբ կազմակերպութեան անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն աւելի լաւ յարաբերութիւններ, քան Հայաստանի։ Այդ երկրների միջեւ կան ե՛ւ աւելի խորը տնտեսական կապեր, ե՛ւ ղեկավարների անձնական յարաբերութիւններն են աւելի լաւ։ Նման բան չի եղել, բայց վերջին երեք տարւայ ընթացքում սա արդէն փաստ է։ Հիմա ինչպէ՞ս եք ՀԱՊԿ-ից սպասում կտրուկ արձագանք, երբ նման վիճակ է ստեղծւել։ Համոզւած չեմ, որ Ռուսաստանը միայնակ կարող է ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին պարտադրել մեր հարցով այս կամ այն քայլն անել։ Այնտեղ մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Կառաջարկեի ՀԱՊԿ-ի հետ կապւած, բացի յայտարարութիւններից, ուղղակի այս իրավիճակում այլ յոյսեր չկապել։ Սա չի նշանակում, որ այդ կազմակերպութիւնը լաւը չէ կամ պէտք չէ նրա հետ աշխատել։ Սա նշանակում է, որ այն վնասը, որ հասցրել են ՀԱՊԿ -ին՝ նրա գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին դատելով, պէտք է վերականգնել եւ կարգաւորել մեր յարաբերութիւնները»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։