Հա

Քաղաքական

27/05/2021 - 19:35

«ՀՀ տարածքում հակառակորդի զինծառայողների թիւը չի գերազանցում 1000-ը․ եթէ հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժով, ապա նրանք մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին»․ ԳՇ պետի տեղակալ

Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թէ քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկայ դրութեամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնւող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին յայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիւ գլխաւոր վարչութեան պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդւարդ Ասրեանը՝ անդրադառնալով սահմանային իրադրութեանը։

«alikonline.ir» - Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թէ քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկայ դրութեամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնւող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը։ Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին յայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիւ գլխաւոր վարչութեան պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդւարդ Ասրեանը՝ անդրադառնալով սահմանային իրադրութեանը։ Գրում է Tert.am-ը:

«Եթէ դիտարկւում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրայ, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ աւելի մեծ թւեր ասել: Հակառակորդի նշւած 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարաւորութիւն չունի։ Եթէ մենք հարցին սկսենք լուծում տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ, այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, կոչնչացնենք բոլորին՝ անխտիր»,- ասաց նա։

Հարցին՝ քաղաքական ղեկավարութեան կողմից հրաման կա՞յ չկրակելու, Ասրեանն արձագանքեց՝ այդպիսի բան չկայ, քաղաքական ղեկավարութիւնն այդպիսի հրամաններ չի տալիս։

«Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարութիւնը, քաղաքական ղեկավարութիւնը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղութիւններ, պայմաններ։ Եթէ մենք զգանք, որ արդէն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնւել, եւ լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդէն ձգտում է այդ ուղղութեամբ իր պայմանները թելադրելու, մենք, միանշանակ կը կիրառենք ռազմական ուժ եւ կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնւում են մեր նշանառման տակ, ԶՈւ-ն պատրաստ են իր առջեւ դրւած խնդիրը կատարել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։