Հա

Քաղաքական

27/05/2021 - 19:40

Փաստաբանները դատարանից պահանջում են պարտաւորեցնել Փաշինեանին չստորագրել որեւէ փաստաթուղթ ո՛չ եռակողմ ձեւաչափով, ո՛չ ՀՀ տարածքի փոփոխման վերաբերեալ

Փաստաբաններ Վահէ Յովսէփեանն ու Վարդան Առաքելեանն ընդդէմ Նիկոլ Փաշինեանի դատական հայց են ներկայացրել Վարչական դատարան։ 

«alikonline.ir» - Փաստաբաններ Վահէ Յովսէփեանն ու Վարդան Առաքելեանն ընդդէմ Նիկոլ Փաշինեանի դատական հայց են ներկայացրել Վարչական դատարան։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինեանին պարտաւորեցնել ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի միջեւ ստորագրման նախատեսւող յայտարարութիւնը եւ դրա հիմքում դրւած կամ դրանից բխող փաստաթուղթը ստորագրելուց։

Նրանք դատարանից պահանջել են հայցի ապահովման միջանկեալ միջոց կիրառել, որպէսզի հայցադիմումի քննութեան ընթացքում Նիկոլ Փաշինեանը որեւէ փաստաթուղթ չկարողանայ ստորագրել ո՛չ եռակողմ ձեւաչափով, ո՛չ ՀՀ տարածքի փոփոխման վերաբերեալ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։