Հա

Քաղաքական

27/05/2021 - 19:45

«Նիկոլ Փաշինեանը վերջ է դնում ՀՀ ինքնիշխանութեանը եւ ապաւինում դրսի ուժերին, նա փորձում է ինքնանւաստացմամբ հանգստացնել Ադրբեջանին եւ Թուրքիային, դա պատերազմ է բերելու». Ա. Թեւանեան

Նիկոլը ոչնչացրեց ՀՀ ինքնիշխանութիւնը եւ լուծարեց բանակը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«alikonline.ir» - Նիկոլը ոչնչացրեց ՀՀ ինքնիշխանութիւնը եւ լուծարեց բանակը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«Նիկոլ Փաշինեանը՝

1. արձանագրում է, որ իր ղեկավարած Հայաստանն այլեւս չի կարողանում պաշտպանել սեփական սահմանները,

2. հայկական բանակ փաստացի գոյութիւն չունի,

3. մեր երկրի անվտանգութեան ապահովումը յանձնում է այլ պետութիւններին եւ ձեռքերը լւանում է Հայաստանի տարածքային ամբողջականութեան, սահմանների անձեռնմխելիութեան ապահովման ֆունկցիայից,

4. մոռացութեան է տալիս գերիների հարցը (այդ թւում 6 նոր գերիների հարցը),

5. փորձում է իր «խաղաղասիրութեամբ» եւ ինքնանւաստացմամբ հանգստացնել Ադրբեջանին ու դրա յետեւում կանգնած Թուրքիային, բայց բերելու է նւաստացում եւ պատերազմ,

6. Արցախը յանձնելուց յետոյ Հայաստանը դարձնում է միջազգային խոշոր խաղացողների մրցակցութեան թատերաբեմ եւ դնում մեր երկիրն աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին,

7. վերջ է դնում Հայաստանի ինքնիշխանութեանը եւ ապաւինում դրսի ուժերին,

8. բացայայտօրէն վարում է հակառուսական քաղաքականութիւն՝ վերջնականապէս փլուզելով հայ-ռուսական ռազմաքաղաքական յարաբերութիւնները,

9. ընդունում է ադրբեջանական հակահայ ագրեսիւ քաղաքականութիւնը եւ հրաժարւում երաշխաւորել ՀՀ քաղաքացիների անվտանգութիւնը»,- գրել է նա:

Նշենք, որ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինեանը հանդէս է եկել Ադրբեջանին ու միջազգային հանրութեանը ուղղւած առաջարկով. «Մենք պայմանաւորւում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինւորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարէն սահմանագծի երկայնքով տեղակայւեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ներկայացնող, դրանից յետոյ տեղի ունենան սահմանային կէտերի ճշգրտման աշխատանքներ: Խօսքը Սոթք-Խոզնաւար սահմանային հատւածի մասին է»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։