Հա

Քաղաքական

28/05/2021 - 12:30

«Հաւատում ենք, որ մեր ժողովուրդը Աստծոյ օգնութեամբ ուժ պիտի գտնի՝ դուրս գալու նաեւ այս փորձութիւնից». Գարեգին Բ.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը  շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան օրւայ առիթով, որում ասւում է. 

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը  շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան օրւայ առիթով, որում ասւում է. 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին եւ շնորհաւորում Հանրապետութեան տօնի առիթով։

Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետութեան տոնը եւ վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետութեան հաստատման յիշատակներին։ Աւելի քան 100 տարի առաջ ցեղասպանութեան եւ հայրենազրկման դառը հարւածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաեւ իր հայրենիքի արեւելեան հատւածը եւ իր գոյութիւնը պաշտպանելու մեծ մարտահրաւէրների առջեւ, սակայն չընկրկեց եւ արի ոգով ու միասնաբար պայքարեց մայիսեան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականութիւնը։

Առաջին Հանրապետութիւնը, թէեւ երկար չգոյատեւեց, սակայն եղաւ անկախ պետականութեան տեսանելի առհաւատչեան, որի ներշնչումով կերտւեցին վերազարթօնքի հետագայ յաղթանակները մեր ժողովրդի։

Այսօր եւս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կեանքի նկատմամբ շարունակական ոտնձգութիւններով։ Սակայն, հաւատում ենք, որ մայիսեան հերոսամարտերի յաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծոյ օգնութեամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաեւ այս փորձութիւնից եւ համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զօրացմանը, պետականութեան ամրապնդմանը, հայոց լուսաւոր գալիքի կերտմանը։ 

Թող Աստւած խաղաղութիւն պարգեւի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին եւ Իր անբաւ շնորհների ներքոյ զօրութիւն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կեանքի մեր ձգտումները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։