Հա

Քաղաքական

29/05/2021 - 12:30

Այսպէ'ս է կառուցւել երկիրը. «Վանաձորի մշակոյթի պալատը՝ Քոչարեանից առաջ եւ յետոյ»

Առաջին լուսանկարում Վանաձորի մշակոյթի պալատն է՝ մինչ Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան գալը, երկրորդ լուսանկարում նոյն շէնքն է արդէն Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան տարիներից ի վեր։ Երկրաշարժից յետոյ 10 տարի աղէտալի վիճակում էր, ամբողջութեամբ քանդւած։ Այն կապիտալ վերանորոգւեց Ռոբերտ Քոչարեանի օրօք, նրա անմիջական հսկողութեամբ։ 

«alikonline.ir» - Yerevan.today կայքի խմբագիր Սեւակ Յակոբեանը գրում է.

«Առաջին լուսանկարում Վանաձորի մշակոյթի պալատն է՝ մինչ Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան գալը, երկրորդ լուսանկարում նոյն շէնքն է արդէն Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան տարիներից ի վեր։ Երկրաշարժից յետոյ 10 տարի աղէտալի վիճակում էր, ամբողջութեամբ քանդւած։ Այն կապիտալ վերանորոգւեց Ռոբերտ Քոչարեանի օրօք, նրա անմիջական հսկողութեամբ։

Այս շէնքի լեփ-լեցուն դահլիճում այսօր (մայիսի 28-ին, ԽՄԲ.) Քոչարեանը հանդիպեց վանաձորցիների հետ։

Էն որ ասում ենք քարը-քարի վրայ դրւելով երկիր է կառուցւել 10 տարի շարունակ, հէնց սա՛ նկատի ունենք։

Հիմա ինչպէ՞ս կարելի է աշխատանքը չգնահատել։ Ընդամէնը մէկ կառոյցի ֆոտօ եմ դրել նախկինում եւ հիմա։ Բայց կառուցւել են բազմաթիւ մշակոյթի օջախներ, դպրոցներ, բնակելի շէնքեր, կամուրջներ, թունելներ, ճանապարհներ։

Եւ հակառակը՝ մէկ, ընդամէնը մէկ բան ասէք, որ վերջին երեք տարւայ ընթացքում սարքել է էս իշխանութիւնը։ Քլունգն առած՝ ընկել են երկրի արմատների, հիմքերի վրայ։ Հիմա այ էս առաջին նկարի պէս, քանդւած է մեր երկրի տնտեսութիւնը, ու Ռոբերտ Քոչարեանը պիտի գայ, պա՛րտաւոր է գալ, որ էս շէնքի պէս սարքի»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։