Հա

Քաղաքական

30/05/2021 - 11:55

««Հայաստան» դաշինքը մինչեւ 50% կաւելացնի տեխնոլոգիա, հայագիտութիւն ուղղութիւններով ֆինանսաւորումը». Աննա Գրիգորեան

Մենք որակեալ եւ ժամանակակից կրթութիւն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը. Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամաւոր, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան փոխնախագահ Աննա Գրիգորեանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսաւոր միջոցառմանը:

«alikonline.ir» - Մենք որակեալ եւ ժամանակակից կրթութիւն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում՝ բացառելով լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը. Yerkir.am-ի հաղորդմամբ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամաւոր, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան փոխնախագահ Աննա Գրիգորեանը՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսաւոր միջոցառմանը:

«Մրցունակ կրթութեան եւ որակեալ գիտելիքի երաշխաւորն, իհարկէ, արհեստավարժ մանկավարժն է: Պէտք է վերարժեւորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակութիւնում։ Նախատեսւում է աւելացնել մի շարք ուղղութիւններով մասնագիտութիւնների ֆինանսաւորումը։ Մենք որդեգրելու ենք գիտութեան կառավարման եւ ֆինանսաւորման արդիւնաւէտ մոդել: Արժէքային ճգնաժամի յաղթահարումը պէտք է կրթութեան եւ գիտութեան զարգացման միջոցով լինի»,-ասաց Գրիգորեանը՝ շեշտելով, որ այսօր մեր հասարակութեան մէջ առկայ արժէքային եւ ինքնութեան ճգնաժամի արմատները պէտք է փնտրել հէնց կրթութեան մէջ, ճգնաժամից դուրս գալը պէտք է լինի կրութեան եւ գիտութեան ոլորտի զարգացման միջոցով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։