Հա

Քաղաքական

31/05/2021 - 08:10

«Հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիութեան հետ կապւած հարցերը». Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիութեան հետ կապւած հարցերը»: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խօսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի գլխաւորած պատւիրակութեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիութեան հետ կապւած հարցերը»: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խօսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի գլխաւորած պատւիրակութեանը:

«Պատերազմի աւարտից յետոյ առաջին փուլում Հայաստանը դէմ էր հանդէս գալիս այս հարցին: Սակայն վերջերս ինձ տեղեկացրել են, որ հայկական կողմը պատշաճ կերպով ուսումնասիրում է այդ միջանցքի անխուսափելիութեան հետ կապւած հարցերը: Ինչպէս գիտէք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձեւաչափով: Այդ հարցը քննարկւում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է Ալիեւը:

«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կը ստեղծի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք արդէն սկսել ենք Հորադիզից մինչեւ Հայաստանի հետ սահմանը ձգւող երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, որ առաջիկայ երկու կամ երկուսուկէս տարում այդ երկաթուղին կը շահագործւի: Նախիջեւանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատւածը կը կառուցւի: Զանգեզուրի միջանցքի կարեւոր հատւածը պէտք է կառուցւի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կը բացւի, եւ այդ կապը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ աւելի ամուր կը դառնայ»,- նշել է ադրբեջանցի ղեկավարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։