Հա

Քաղաքական

31/05/2021 - 11:55

«Պատրաստւէ՛ք, պատասխան տալու օրը մօտ է, իսկ պատասխանատւութիւնից խուսափել չի ստացւելու». Կարէն Բեքարեան

Մեր պետական կառոյցների բոլոր աշխատակիցները (առաջին հերթին՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, Դատախազութիւն, Անվտանգութեան խորհուրդ, Ոստիկանութիւն)՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտօններից, պարտաւոր են մանրամասն ու մի քանի անգամ լսել Փաշինեանի վերջին օրերի անխտիր բոլոր «ելոյթները» եւ մէկ անգամ եւս ֆիքսել պետութեան եւ հանրութեան ներկայ վիճակը՝ իր բոլոր բաղկացուցիչներով:

«alikonline.ir» - Մեր պետական կառոյցների բոլոր աշխատակիցները (առաջին հերթին՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, Դատախազութիւն, Անվտանգութեան խորհուրդ, Ոստիկանութիւն)՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտօններից, պարտաւոր են մանրամասն ու մի քանի անգամ լսել Փաշինեանի վերջին օրերի անխտիր բոլոր «ելոյթները» եւ մէկ անգամ եւս ֆիքսել պետութեան եւ հանրութեան ներկայ վիճակը՝ իր բոլոր բաղկացուցիչներով: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարէն Բեքարեանը:

«Պարտաւոր են լսել ու շատ արագ պատրաստել իրենց պատասխանները՝ շատ մօտ ապագայում տրւելիք (այդ թւում՝ իրաւական գործընթացների արդիւնքում) հարցերին:

Իսկ կարեւորագոյն հարցը լինելու է հետեւեալը. Ձեր յանցաւոր գործունէութեան եւ /կամ/ յանցաւոր անգործութեան արդիւնքում՝ ի՞նչ քանակի եւ ի՞նչ որակի մասնակցութիւն էք բերել պետութեան կործանման (ներառեալ՝ մարդկային կեանքերն ու խեղւած ճակատագրերը) հետեւողականօրէն իրականացւող ծրագրին:

Պատրաստւէ՛ք, պատասխան տալու օրը մօտ է, իսկ պատասխանատւութիւնից խուսափել չի ստացւելու:

Դուք արել էք Ձեր ընտրութիւնը եւ անկախ հարիւրաւոր զգուշացումներից, արդէն իսկ անկախ նաեւ որեւէ մոտիւացիայից՝ շարունակում էք ծառայել պետութեան կազմաքանդմանը:

Իսկ մեր հանրութեանը, բոլորիս - խնդրանք՝ մի նայէք ու մի տարածէք տեխնոլոգիական «հիւանդի» բարբաջանքը:

Այլեւս չկայ ոչինչ զարմանալու, չկայ ոչինչ քննարկելու, չկայ ոչինչ անդրադառնալու կամ մտածելու…

Պաշտպանէք ու պահպանէք Ձեր եւ Ձեր մտերիմների առողջութիւնը:

Աստւած պահապան մեր գերիներին...»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։