Հա

Քաղաքական

01/06/2021 - 12:10

«Սուտը, որ Փաշինեանը մինչեւ վերջին կաթիլը փորձում է օգտագործել իր շահի համար, անցել է բարոյականութեան բոլոր սահմանները․ հիմա մնում է որոշել՝ որքան ենք դա հանդուրժելու»․ Էլինար Վարդանեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանեանը յօդւած է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծւած իրավիճակին։ Յօդւածը կարդացէք ստորեւ.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանեանը յօդւած է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծւած իրավիճակին։ Յօդւածը կարդացէք ստորեւ.

«Մենք դարձել ենք իրեն դեռեւս վարչապետ համարող անձի ստերի պատանդը։ Ամեն օր լսում ենք նոր սուտ, դեռեւս նախորդը չմարսած, եւ մինչ ծանրութեթեւ կանենք նորը, լսում ենք յաջորդը։

Երեք տարի ստի մեքենան անխափան էր՝ Փաշինեան, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, յայտնի ՊՈԱԿ-ը, Հ1-ը... ։ 

Գրեթէ բոլոր աղմկահարոյց յանցագործութիւնների մասին յայտարարութիւնները սկսւում էին վարչապետի շոկի մէջ լինելու, էմոցիոնալ պահեր ապրելու վերաբերեալ յայտարարութիւններով։ Իսկ արդիւնքում տակը էմոցիաներից բացի ոչինչ չէր մնում։

Վերյիշենք մի քանիսը.

- Ոչինչ չմնաց ՀՀ պատմութեան ամենախոշոր կաշառքի մասին յայտարարութիւնից, որն ըստ Փաշինեանի թելերով տանելու էր ուրիշ բարձրաստիճան պաշտօնեաների յետեւից։ Որեւէ շարունակութիւն չեղաւ, գործից մնացել է միայն Փաշինեանի սուտն ու էմոցիաները։

- Հերթական էմոցիոնալ շոկը ապրեց Փաշինեանը, երբ յայտարարեց թէ մարտի 1-ի գործով կոնկրետ սպանութեան կասկածանքով ձերբակալւել է ոստիկանութեան շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսեանը եւ նրան մեղադրանք առաջադրւեց։ Յետոյ Գեղամ Պետրոսեանը ազատ արձակւեց։ Հերքւեց զէնքի նոյնութիւնը, պարզւեց, որ Մարտի 1-ին սպանւած Զաքար Յովհաննիսեանի մարմնում յայտնաբերւած գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսեանի մօտ եղած հրազէնի հետ։ Իսկ յետոյ գործը մոռացւեց։

- Թերեւս ամենագռեհիկ սուտը երեխաների ապօրինի որդեգրման դէպքերի առթիւ յարուցւած քրէական գործով էր։ Փաշինեանն այս անգամ շոկի մէջ էր կառավարութեան նիստին։ Զգայուն, անչափ զգոյշ եւ լուրջ մօտեցում պահանջող այս գործը նրա կողմից բաւականին փնթի եւ գռեհկօրէն մատուցւեց հանրութեանը։ Արդիւնքում հասարակութեան մի հատւածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննութեան աւարտին։ Յետոյ թեման մոռացութեան է մատնւեց, սպառւեցին նախկին էմոցիաները։

- Պատերազմի ժամանակ հանրութեանը 44-օրեայ ստերի փաթեթում ներկայացւեց վարչապետի աղմկահարոյց բացայայտումը, որ մարդիկ քովիդի կեղծ դրական թեստեր են ներկայացնում, զօրահաւաքին չներկայանալու համար։ Թէ ինչ եղաւ կեղծ թեստերի ճակատագիրը կարելի է միայն ենթադրել, հաշվւի առնելով Փաշինեանի ստելու բարձր ունակութիւնները։

Ստելու, խաբելու վրայ կառուցւած այս իշխանութեան դէմքը երէկ տարածւած լուսանկարներն էին։ Ամիսներ շարունակ անհետ կորած զինծառայողների մասունքները տոպրակների մէջ կապկպած պահել, թաքցրել են ծնողներից։ Մարդկանց խաբել են անխնայ, առանց խղճի փոքր-ինչ խայթի։ Սուտը, որ մինչեւ վերջին կաթիլը փորձում է օգտագործել Փաշինեանն իր շահի համար, անցել է բարոյականութեան բոլոր սահմանները։ Հիմա մնում է որոշել՝ որքան ենք այդ սուտը հանդուրժելու։ Կան հարցեր, որոնցից նա չի կարողանալու խուսափել։ Նրան այս հարցերը, անպայման, տրւելու են.

Ինչո՞ւ էիր խաբում հասարակութեանը, ինչո՞ւ էիր անընդհատ ներքին թշնամանք հրահրում։ Ի՞նչ եղան «վաճառւած» երեխաները, ինչպէս կարելի էր նման նուրբ թեմայով՝ գռեհիկ ստել, քանի՞ կեղծ քովիդ թեստի դրւագ կայ պատերազմի օրերին, ինչպէ՞ս կարող էր գերագոյն գլխաւոր հրամանատարը պատերազմի օրերին նման անպատասխանատու բաներ ասել։ Իսկ ինչքան ստեր ես ասել մարտի 1-ի գործով, ղարաբաղեան բանակցութիւնների, տնտեսութեան, միջազգային յարաբերութիւնների, ընդդիմախօսների, թիմակիցների... բոլորի մասին։

Ստի վերջին մնաց 19 օր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։