Հա

Քաղաքական

01/06/2021 - 13:40

«Հայաստանին բացառիկ հնարաւորութիւն է ընձեռնւել ԱՄԷ-ի հետ հակաթուրքական առանցքի շուրջ երկխօսութիւն սկսելու». Վարուժան Գեղամեան

Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մէկը՝ ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն հարցազրոյցի ժամանակ յայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ-ի հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ.-ի յուլիսի ռազմական յեղաշրջման փորձի հեղինակը։

«alikonline.ir» - Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մէկը՝ ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն հարցազրոյցի ժամանակ յայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ-ի հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ.-ի յուլիսի ռազմական յեղաշրջման փորձի հեղինակը։

Այս յայտարարութիւնն էլ աւելի է վատացրել ԱՄԷ եւ Թուրքիայի յարաբերութիւնները։

Սա Հայաստանի համար բացառիկ հնարաւորութիւն է ԱՄԷ-ի հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել երկխօսութիւն եւ մշակել համագործակցութեան լայն ձեւաչափ։

Սակայն, ինչպէս հասկանում էք, դա չի լինի, քանի որ Հայաստանում դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութիւն է, որը չի անելու որեւէ բան՝ Հայաստանի թշնամիներին զսպելու եւ Հայաստանը զարգացնելու համար։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։