Հա

Քաղաքական

03/06/2021 - 11:50

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Սիւնիք եւ Արցախ

Յունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեւորականաց պատւիրակութեան ուղեկցութեամբ հայրապետական այցով մեկնել է Սիւնիքի մարզ, որից յետոյ կուղեւորւի Արցախ:

«alikonline.ir» - Յունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեւորականաց պատւիրակութեան ուղեկցութեամբ հայրապետական այցով մեկնել է Սիւնիքի մարզ, որից յետոյ կուղեւորւի Արցախ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգը։


Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանը։

Սիւնիք այցի ընթացքում նախատեսւում է Հանրապետական մաղթանքի արարողութիւն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Նորին Սրբութիւնը զինւորական պանթէոնում իր խոնարհումը կը բերի եւ կաղօթի ի սէր հայրենեաց զոհւած քաջորդիների հոգիների հանգստութեան համար։

Նոյն օրը նախատեսւած է նաեւ այցելութիւն Շուռնուխ համայնք։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։