Հա

Քաղաքական

07/06/2021 - 12:00

Ռոբերտ Քոչարեանը կոչով դիմել է իր թիմակիցներին, «Հայաստան» դաշինքի համակիրներին եւ քաղաքացիներին

Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի գլխաւորող, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը քարոզարշաւի մեկնարկին՝ կոչով դիմել է իր թիմակիցներին, դաշինքի համակիրներին եւ քաղաքացիներին:

«alikoline.ir» - Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի գլխաւորող, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը քարոզարշաւի մեկնարկին՝ կոչով դիմել է իր թիմակիցներին, դաշինքի համակիրներին եւ քաղաքացիներին:

1. Քարոզարշաւի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակութեան վրայ։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։

2. Վարակենք մարդկանց պոզիտիւ տրամադրութեամբ, իւրաքանչիւր մեր հայրենակցի տուն պէտք է մտնի յոյսի եւ արժանապատւութեան գաղափարը։

3. Մոռացէ´ք գործող իշխանութիւնը, այն չկայ մեր օրակարգում, կենտրոնացէք անելիքների վրայ, ապագայի վրայ։

4. Մի´ տրւէք որեւէ սադրանքի։ Ակնյայտ է, որ գործող իշխանութեան մի նեղ խումբ ցանկանում է անել ամէն ինչ՝ ներքին լարւածութիւն ու նոյնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողութիւնն է, իսկ անխուսափելի պարտութեան հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականութիւնների։

5. Յարգանքով վերաբերւէք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտութեան էջը փակելու համար, մեր գործընկերներն են։

6. Համբերատար խօսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնւել են իշխանական տոտալ քարոզի եւ օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչութեան ազդեցութեան տակ։

7. Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնութիւնը հայրենասէր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, եւ մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիւ խաղաղութեան, տնտեսութեան զարգացման եւ համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջէք որեւէ սպառնալիքի տակ։

8. Կոչ եմ անում ուժային կառոյցների աշխատողներին. պահպանէք զգօնութիւն, սառնասրտութիւն, մի´ կատարէք հեռացող իշխանութեան ապօրինի հրամանները, կատարէք բացառապէս ձեր ծառայողական պարտականութիւնները։

9. Իմ թիմակիցների եւ ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրէնքի առաջ։

10. Այս ընտրութիւններում հարցը շատ պարզ է՝ յաղթելու է յոյսը, վերելքի հեռանկարը, արժանապատիւ խաղաղութեան գաղափարը։ Ընդամենը 14 օր յետոյ մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ։

Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղութիւն եւ արժանապատիւ կեցւածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետութիւն։

Ամէն ինչ լաւ է լինելու։

Ռոբերտ Քոչարեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։