Հա

Քաղաքական

07/06/2021 - 14:35

«Ընտրէք այն ուժին, ով կարող է երկիրն այս փոսից հանել՝ մենք առաջարկում ենք մեզ»․ Քոչարեան

Ագարակում վերջին անգամ երբ եղել եմ անցած անգամ՝ ագարակցիների դէմքին գրեթէ ժպիտ չկար, կոմբինատը փակ էր՝ ըստ Yerkir.am-ի ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը Սիւնիքի Ագարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

«alikonline.ir» - Ագարակում վերջին անգամ երբ եղել եմ անցած անգամ՝ ագարակցիների դէմքին գրեթէ ժպիտ չկար, կոմբինատը փակ էր՝ ըստ Yerkir.am-ի ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը Սիւնիքի Ագարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ այն տարիներին իր առջեւ մէկ խնդիր էր կանգնած՝ անել ամէն ինչ, որ հանքային արդիւնաբերութիւնը Սիւնիքում, ընդհանրապէս, եւ Ագարակում, մասնաւորապէս, տեղից շարժւի եւ զարգացման հիմնական ուղղութիւններից մէկը դառնայ։

«Ինչպէս տեսնում էք՝ յաջողւել է, սկսւել է շարժը եւ քաջ գիտակցում եմ, որ դեռ անելիքները շատ շատ են»,-ասաց Քոչարեանը։

Նա նշեց, որ բազմաթիւ հանդիպումները մինչեւ քարոզարշաւը ի յայտ բերեցին մեր ժողովրդին յուզող երկու հիմնական հարցեր․ «Առաջինը անվտանգութիւնն է իր բազմաթիւ բաղադրիչներով՝ այսօր սահմանները անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդւած է, եւ երկրորդ հարցերը կապւած են տնտեսական վիճակի հետ։ Քանի որ լեռնահանքային ոլորտը լաւ է զարգանում, գուցէ դուք ձեզ վրայ դա չէք զգում, բայց երկրում տնտեսութիւնը գահավիժում է եւ այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ՝ 4 ամսում 80 հազար մարդ բացասական սալտոն է մեր միգրացիայի, վերջին 25 տարում այսպիսի ցուցանիշ չի եղել»։

Նա նշեց, որ իւրաքանչիւրն անելիք ունի յունիսի 20-ին․ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն քաղաքական թիմը, ով երկիրը հասցրել է այս վիճակին, եւ ընտրել այն ուժին, ով կարող է երկիրն այս փոսից հանել․ «Մենք առաջարկում ենք մեզ»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։