Պատահական չէ, որ մենք քարոզարշաւի մեկնարկը սկսում ենք այստեղից, որտեղ հերթական անգամ մերժւեցին ապաշնորհ ազգադաւները։ Այս մասին Սիւնիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը յայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահէ Յակոբեանը։
«alikonline.ir» - Պատահական չէ, որ մենք քարոզարշաւի մեկնարկը սկսում ենք այստեղից, որտեղ հերթական անգամ մերժւեցին ապաշնորհ ազգադաւները։ Այս մասին Սիւնիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը յայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահէ Յակոբեանը։ Գրում է Tert.am-ը:
«Այսօր ամենալաւը սիւնեցին է հասկանում, թէ ինչ սպառնալիքների առաջ են մեզ կանգնեցրել ներկայ իշխանութիւնները, ինչ է նշանակում ամէն օր անցել թշնամու դրօշների տակ մեր սեփական հողում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ընտրութիւնները սովորական չեն։
«Սա հերթական ընտրութիւն չէ, սա մեր գոյութեան պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետեւ մենք պէտք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականութիւնից, որովհետեւ դա պէտք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կայ անելու, եւ այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պէտք է լծւի այս մեծ խնդիրը լուծելու գործին»,- ասաց նա։
Յիշեցնենք՝ այսօր մեկնարկել է 2021 թւականի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւը, որը կը տեւի 12 օր։