Հա

Քաղաքական

08/06/2021 - 09:50

«Իշխանափոխութեան յաջորդ օրը դուք տեսնելու էք արդիւնքը ձեր մաշկի վրայ՝ անվտանգութեան, տնտեսութեան ոլորտում»․ Ռոբերտ Քոչարեան

Ընդդիմադիրների նկարներով հանրահաւաքների գնալը առանձնապես շատ խելք չի պահանջում, բայց ընտրութիւնները հաշւետւութիւն են, իշխող թիմը պէտք է ասի՝ երկիրը ինչ վիճակում են ստացել եւ ինչ վիճակում՝ յանձնել, իրենք ի վիճակի չեն դա անել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը Սիւնիքում՝ հանրահաւաքի ընթացքում։

«alikonline.ir» - Ընդդիմադիրների նկարներով հանրահաւաքների գնալը առանձնապես շատ խելք չի պահանջում, բայց ընտրութիւնները հաշւետւութիւն են, իշխող թիմը պէտք է ասի՝ երկիրը ինչ վիճակում են ստացել եւ ինչ վիճակում՝ յանձնել, իրենք ի վիճակի չեն դա անել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը Սիւնիքում՝ հանրահաւաքի ընթացքում։

«Իրենք այլեւս չկան։ Մեր թիմը իշխանութիւնը վերցնելու ճանապարհի վրայ է, մնացել է ընդամէնը մի քանի օր եւ իշխանափոխութեան յաջորդ օրը դուք տեսնելու էք արդիւնքը ձեր մաշկի վրայ՝ անվտանգութեան ոլորտում, տնտեսական ոլորտում, դուք տեսնելու էք աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրաւում, բանակի՝ երկրի անվտանգութեան ողնաշարի վերածնունդ․ սա է մեր նպատակը, բայց մենք այսօր դիմում ենք ձեզ՝ հնարաւորութիւն տւէք մեզ այդ խնդիրները լուծելու, որովհետեւ ամէն ինչ կախւած է ձեզանից, եւ այդ խնդիրները մենք կարող ենք լուծել միայն ձեզ հետ միասին»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։