Հա

Քաղաքական

08/06/2021 - 10:55

«Ադրբեջանցի զինծառայողները զբաղւած են ՀՀ բնակիչների եղջերաւոր կենդանիների գողութիւններով, ինչը կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչութեանը». ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը յայտարարութիւն է տարածել, որում անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրութեանը։

«alikonline.ir» - Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը յայտարարութիւն է տարածել, որում անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրութեանը։

Յայտարարութիւնում ասւում է․

«Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերի սահմանային գիւղերի հարեւանութեամբ տեղակայւած ադրբեջանական զինծառայողները զբաղւած են ՀՀ բնակիչների եղջերաւոր կենդանիների գողութիւններով:

Օրինակ` նրանք 2021թ. յունիսի 5-ին գողացել եւ մինչ օրս չեն վերադարձրել Կութ գիւղի հովւի 80-ից աւելի եղջերաւոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տւեալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գիւղի 5 ընտանիքի:

Խ»սքը, մասնաւորապէս, յունիսի 5-ի միջադէպի մասին է, երբ ադրբեջանական զինւած ուժերը 30 րոպէ տեւողութեամբ կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գիւղի հովւի ուղղութեամբ, որը տեւել էր մօտ։ Հովիւը կարողացել էր ձիով փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասւել էր: Աւելին, այդ ընթացքում ադրբեջանական զինւորականները հովւի եղջերաւոր կենդանիներից 4-ին կրակահերթով սպանել էին։

Պէտք է աւելացնել ադրբեջանական զինծառայողների կողմից 2021թ. յունիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գիւղի արօտավայրում շուրջ 20 ձի գողանալու փորձը, Սիւնիքի Տեղ համայնքի Արաւուս գիւղում մայիսի 23-ին, Խնածախ գիւղում մայիսի 29-ին եղջերաւոր կենդանիների գողութեան կամ կենդանիներ մասամբ այդպէս էլ չվերադարձնելու դէպքերը եւ այլն:

Ակնյայտ է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողութիւնները սոցիալական, այդ թւում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչութեանը: Այս գիւղերում մարդկանց զբաղմունքը եւ ապրուստը հոգալու, ընտանիքի եկամուտը վաստակելու հիմնական կամ միակ միջոցը անասնապահութիւնն է:

Պէտք է հաշւի առնել նաեւ նրանց կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիւներին զէնքի ցուցադրումով տրւող սպառնալիքները, հովիւներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը եւ այլն:

Այս բոլոր դէպքերը հաստատւել են Մարդու իրաւունքների պաշտպանի հաւաքած ապացոյցներով:
Եւ այս ամէնը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտէզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Նշւած արարքները պէտք է դիտարկել միասնական դիտաւորութեան մէջ` հաշւի առնելով այն, որ նրանք նոյն արարքները կատարում են թէ´ Սիւնիքի, թէ´ Գեղարքունիքի մարզերի գիւղերի բնակիչների` հովիւների նկատմամբ:

ՀՀ բնակչութեան իրաւունքների պաշտպանութիւնը ադրբեջանական զինւած ուժերի յանցաւոր արարքներից բացարձակ հրատապութեամբ պահանջում է անվտանգութեան գօտու առկայութիւն:

Այսօրւայ միջադէպը եւս ակնյայտ ցոյց է տալիս, թէ ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգութիւնը տարածաշրջանում եւ խաղաղութիւնը վերականգնելու հեռանկարները»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։