Հա

Քաղաքական

08/06/2021 - 11:02

«Ա՛յ, դասալիք երկիր կործանող, դու գիւտ ես ցանկացած մեր երկրի եւ պետութեան թշնամու համար»․ Ա․ Իշխանեան

Պաշտօնակար կոչեցեալն ատում է Հայաստանը, հայոց պետութիւնը, պետական կառոյցները եւ յատկապէս բանակը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«alikonline.ir» - Պաշտօնակար կոչեցեալն ատում է Հայաստանը, հայոց պետութիւնը, պետական կառոյցները եւ յատկապէս բանակը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«Արդէն որերորդ անգամ նա վարկաբեկում է հայոց զինւած ուժերը եւ վիրաւորում բոլոր նրանց ովքեր ծառայել են բանակում, կոփել յաղթանակներ, պաշտպանել մեր սահմանները։ Մի քանի օր առաջ էս պաշտօնակատար կոչւած երեւոյթն ասաց, թէ բանակում զինւորներն անասնակեր էին ուտում։ Այսօր էլ, թւ «Կանֆետը շպրտում էին, զինւորը ճանկռելով այդ կանֆետի յետեւից վազում էր»։

Արդէն դիմանալու չէ, պէտք է պատասխանեմ.

- Ա՛յ պաշտօնակատար կոչւած գեադա, որդիս ծառայել է Ջեբրաիլում, օր ու գիշեր սահմանն է հսկել, որ դու Երեւանում, որպէս ընդդիմադիր հանգիստ ղժղժաս։ Տղաս երբեք չի դժգոհել զինւորական խոհանոցից։ Քաղցրաւենիքի պակաս էլ չեն ունեցել, անհրաժեշտութեան դէպքում կրպակից գնել են։ Այո՛, երբեմն մենք նրան ծանրոց ենք ուղարկել, որտեղ նաեւ քաղցրաւենիք է եղել։

Քո այդ խօսքերով դու վիրաւորում ես ոչ միայն զինւորներին, այլեւ նրանց ընտանիքներին եւ հայոց պետութեանը։

Իհարկէ, քո եւ քեզ շրջապատող դասալիք-մանկուրտների համար բանակում ծառայելն ամօթ է, «էդ էր պակաս, խի ես հարի՞ֆ եմ»։

Ա՛յ, դասալիք երկիր կործանող, դու գիւտ ես ցանկացած մեր երկրի եւ պետութեան թշնամու համար։

...Պատկերացնում եմ, թէ ինչպէս է պաշտօնակատար կոչեցըալը փոքր տարիքում ճանկռելով վազել կոնֆետի յետեւից»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։